Картинки по запросу կառավարությունԸնդհանուր տնտեսական փոփոխություններից և օպտիմալացումից զատ՝ շատ կարևոր է փոփոխություններ իրականացնել նաև պետական ապարատի ներսում:

Գործադիր մարմնի ղեկավարի հանձնարարությամբ երկամսյա ժամկետում պետք է ներկայացվեն առաջարկություններ՝
պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների կառավարման բնագավառում կոնկրետ միջոցառումներ և գործուն մեխանիզմներ կիրառելու վերաբերյալ: Թիրախում պետական բյուջե մուտքագրվող շահաբաժինների ծավալի ավելացումն է:

Դրանից զատ՝ սպասվում է, որ երեք ամսվա ընթացքում կներկայացվի նաև պետական գույքի վարձակալության գործընթացի արդյունավետությանն ուղղված մեխանիզմներ, որոնք իրենց հերթին կավելացնեն վարձակալությունից
պետական բյուջե հոսող մուտքերը:

Այդ ժամանակահատվածում խնդիր է դրված ներկայացնել կանխատեսումներ, որոնք վերաբերում են մասնավորեցման ծրագրերում ընդգրկված առևտրային կազմակերպությունների
բաժնետոմսերի մասնավորեցումից կամ պետական գույքի օտարումից սպասվելիք արդյունքներին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել