Tert.am-ը գրում է.

Շիրակի նախկին մարզպետ, ՀՀ Նախագահի վերահսկողական ծառայության պետ Ֆելիքս Ցոլակյանը Tert.am-ի հարցին ի պատասխան վստահեցրեց, որ ինքը դեմ չէ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի որդու առաջադրմանը խորհրդարանական ընտրություններին:

«Ինձ համար միևնույն է՝ ով կառաջադրվի Շիրակում, ինչ կանի: Ինձ համար շատ նորմալ է, ցանկացած մարդ իրավունք ունի դնելու, ցանկացած մարդ ունի հնարավորություն»,-ասաց Ցոլակյանը։

«Փաստ» օրաթերթն այսօր գրել է, որ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը «պրիզնատ» չի գալիս ցուցակ կազմելու հարցում Ցոլակյանի «մենաշնորհը», քանի որ ուզում է իր կրտսեր որդուն ռեյտինգային ցուցակով պատգամավոր դարձնել, իսկ իր սկզբունքայնությամբ հայտնի Ֆելիքս Ցոլակյանը դեմ է դրան:

Ֆելիքս Ցոլակյանը չի հերքում, որ կառաջադրվի Շիրակից խորհրդարանական առաջիկա ընտրություններում:

«Հավանական է, որ առաջադրվեմ ռեյտինգայինով»,-Tert.am-ի հարցին ի պատասխան ասաց Ցոլակյանը՝ հավելելով, որ վերջնական որոշում կկայացնի առաջիկա 10 օրվա ընթացքում:

Մամուլը նաև գրել էր, որ առաջիկա խորհրդարանական ընտրությունների համար Շիրակի մարզի ՀՀԿ ռեյտինգային ցուցակի կազմումը վստահվել է Շիրակի նախկին մարզպետ, այժմ ՀՀ նախագահի վերահսկողության վարչության պետ Ֆելիքս Ցոլակյանին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել