Tert.am-ը գրում է․

Քեյթ Միդլթոնի հերթական ծննդյան օրը (հունվարի 9-ը) այնքան էլ ուրախ չի եղել դքսուհու համար: Այդ մասին գրում է բրիտանական մամուլը և տալիս է մի քանի բացատրություն: Առաջին հերթին՝ Քեյթի լավ ընկերը՝ արքայազն Հարին, բացակայում էր Լոնդոնից: Նա քաղաքից դուրս ուղևորության էր մեկնել ընկերուհու՝ Մեգան Մարկլի հետ:

Ըստ մամուլի՝ Միդլթոնն ու Հարին միշտ ջերմ հարաբերություններ են ունեցել, իսկ հիմա Հարին տարված է Մեգանով: Միդլթոնն իրեն վիրավորված է զգում:

Երկրորդ, Կլարենս-հաուսը (բրիտանական թագավորական ընտանիքի գրասենյակը) ոչ մի կերպ չի նշել հոբելյարին: Անցած տարի թագավորական ընտանիքը շնորհավորել էէր 34-ամյա Քեյթին՝ իր կայքում տեղադրելով նրա մանկության լուսանկարը: Թե ինչով է պայմանավորված նման վարքագիծը՝ հայտնի չէ, սակայն այն լուրերի ֆոնին, թե Եղիսաբեթը պատրաստվում է գահը փոխանցել Ուիլյամին ու ավելի ջերմ է տրամադրված Միդլթոնի հանդեպ, մի տեսակ տարօրինակ է:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել