Tert.am-ը գրում է.
 Սոցիալական վատ պայմանների պատճառով Նոր տարվա նախօրյակին Գեղարքունիքի մարզի Սոթքում իրեն գոմում կախած ու փրկված երիտասարդ կնոջ՝ 25-ամյա Արծվիկ Գևորգյանի ամուսնու աշխատանքի հարցը դեռ չի լուծվել:
 Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Արծվիկի սկեսուրը՝ տիկին Լենան՝ հավելելով, որ որոշ անհատներ ու մեկ կազմակերպություն այս ընթացքում աջակցել է ընտանիքին: Ժամանակին Կիրովաբադից Հայաստան տեղափոխված 31-ամյա Արտյոմ Օսիպովի ու նրա 25-ամյա կնոջ Արծվիկ Գևորգյանի ընտանիքը վարձով է ապրում, քանի որ տուն չունի: Երիտասարդ ընտանիքը 5 և 1,5 տարեկան երկու որդի ունի: Ամուսիններն աշխատանք չունեն:
 Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Արծվիկ Գևորգյանի 1,5-ամյա տղան հիվանդ է՝ հարազատների խոսքով՝մահամերձ, քանի որ ընտանիքը չի կարողանում ջեռուցել տունը: Աժմ էլ երեխան ոտքն է վնասել, ծնողները դիմել են սնխչու օգնությանը:  
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել