բացել լրահոսը
11.01.2017  20:15

«Իմն ես» տեսահոլովակում ներկայացված է Արամեի և Աննայի սիրո պատմությունը

BlogNews

Արամեն և Աննան մի քանի օրից կներկայացնեն «Իմն ես» տեսահոլովակը, որը նրանց սիրո փոքրիկ պատմությունն է: Խոսքերի և երաժշտության հեղինակը Վահրամ Պետրոսյանն է, գործիքավորումը՝ Կարեն Սևակի, իսկ ռեժիսորը Սյոմա Կոդաբաշյանն է, ով BlogNews.am-ի հետ զրույցում պատմեց նկարահանումների մասին: 

«Այս երգի հիման վրա տեսահոլովակ նկարահանելը վաղուց էր նախատեսված, պարզապես Արամեի զբաղվածության և երկրից բացակայելու պատճառով հետաձգվում էր: Հետո համացանցում հայտնվեց երգի ոչ օրիգինալ տարբերակը և չնայած դրան՝ մեծ արձագանք ստացավ»։

Տեսահոլովակը նկարահանվել է Դիլիջանում, իսկ հիմքում Արամեի և Աննայի կյանքից փոքրիկ պատմություն է. «Ցույց ենք տվել նրանց այնպիսին, ինչպիսին իրենց կյանքում են: Քանի որ զույգն անձնական թեմայով ոչինչ չի ասում, այն, ինչ պետք է ասվի, ասվում է տեսահոլովակում: Փոքրիկ սիմվոլիկաները կլինեն հենց այն ասելիքները, ինչ պիտի ասի զույգը»,- նշում է Սյոման: 

Իսկ այն հարցին՝ գուցե Աննան կրկին վերադառնա երգարվեստ, ռեժիսորը պատասխանեց. «Ինձ թվում է, որ սա նրանց՝ համատեղ երգ ունենալու միակ փորձը չի լինի, ամեն դեպքում ես այդպես կուզեի»:

Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի

Լուսանկարները տրամադրել է Սյոմա Կոդաբաշյանը

Դիտվել է 3048 անգամ
Մեկնաբանել

x

Արխիվ


Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Яндекс.Метрика
  Կայքը՝