բացել լրահոսը
11.01.2017  18:08

Թե՛ Հայաստանը և թե՛ Իրանը տարբեր մակարդակներում մշտապես հայտարարել են, որ խնդրո առարկա ծրագիրը մնում է օրակարգում

Vardan Voskanian

Image may contain: 1 person, sitting and text«Երկաթուղու շինարարության տնօրինություն» ընկերության լուծարման մասին Հայաստանի կառավարության որոշման շարքային նախագիծը, որը տեղավորվում է մեր պետության կառավարման համակարգի կառուցվածքային օպտիմալացման տրամաբանության մեջ, որոշակի աղմուկ է առաջացրել հայաստանյան ԶԼՄ-ների դաշտում:

Ըստ էության՝ տրանսպորտի ոլորտում համապատասխան գործուն նախարարության, ինչպես նաև նույնիսկ անվանման մեջ «ներդումներ» եզրի հատուկ շեշտադրմամբ ստեղծված նոր նախարարության առկայության պայմաններում արդեն իսկ զուտ կրկնօրինակման ֆունկցիա իրականացնող նշված ընկերության գոյությունից հրաժարումը սխալ կլիներ միանշանակորեն մեկնաբանել որպես Հայաստան-Իրան երկաթուղու ծրագրից իբր վերջնական հրաժարում:

Ակնհայտ է, որ թե՛ Հայաստանը և թե՛ Իրանը տարբեր մակարդակներում մշտապես հայտարարել են, որ խնդրո առարկա ծրագիրը մնում է երկու երկրների տնտեսական և, որ ամենակարևորն է, նաև քաղաքական օրակարգերում, այնպես որ, խնդրի կապակցությամբ «փոթորիկն» առայժմ «մի բաժակ ջրում» է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
Դիտվել է 797 անգամ
Մեկնաբանել

x

Արխիվ


Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Яндекс.Метрика
  Կայքը՝