Tert.am-ը գրում է.

Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը խոսել է Կիպրոսի հիմնախնդրի շուրջ ժնևյան բանակցությունների մասին և նշել, որ եթե կղզու վերամիավորման արդյունքում հյուսիսային հատվածը նույնպես մեխանիկորեն դառնա Եվրամիության մաս, ապա պետք է հաշվի առնել նաև Հյուսիսային Կիպրոսի` Թուրքիայի հետ հարաբերությունների հետագա ընթացքն անխափան ապահովելու հարցը:

 Այս մասին գրում է թուրքական «Ջումհուրիյեթ» պարբերականը: 

«Իսկ Թուրքիայի հետ հարաբերություններն ինչպե՞ս պետք է լինեն այդ դեպքում: Պետք է ապահովել նաև Թուրքիայի քաղաքացիների` Կիպրոսի թուրքական հատված ազատ ելումուտը, այդ հարցում չի կարելի անարդարացի լինել: Ի դեպ, Թուրքիան կարող է եվրոպական ինտեգրման հարցում իր փորձառությունը սկսել հենց Հյուսիսային Կիպրոսից», - ասել է Յըլդըրըմը: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել