Tert.am-ը գրում է․

Ժամեր առաջ ֆրանսիական Le Figaro թերթը հաղորդել է, որ ոստիկանությանը հաջողվել է հայտնաբերել Փարիզում Քիմ Քարդաշյանի հյուրանոցի համարից գողացված կանխիկ գումարը: Այդ հարձակումից հետո անցել է երեք ամիս, և ահա իրավապահ մարմինները ձերբակալել են 17 կասկածյալի: Այսօր հետախուզման ընթացքում հայտնաբերվել է 300 հզ դոլար կանխիկ գումար: Հենց այդքան գումարից է զրկվել ամերիկյան իրապատում շոուի աստղը Փարիզում իր վերջին այցելության ժամանակ:

Բացի կանխիկ գումարից հանցագործները Քարդաշյանի հյուրանոցային համարից տարել էին ընդհանուր 10 մլն դոլար արժողությամբ զարդեր: Դրանց թվում եղել է աստղի հայտնի 20 կարատանոց ադամանդով ամուսնական մատանին: Ոստիկանությունը դեռ չի հայտնաբերել զարդերը, սակայն մեծ հույս կա, որ շուտով դրանք էլ ի հայտ կգան: Դժվար թե հանցագործները կարողանային դրանք վաճառել ԵՄ տարածքում, քանի որ «տարվա կողոպուտի» շուրջ կրքերը դեռ չեն հանդարտվել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել