Tert.am-ը գրում է.
 Խմբագրություն դիմած քաղաքացին, որը դեկտեմբերի 31-ին մասնակցել է պսակադրության Երևանի սբ. Երրորդություն եկեղեցում, տհաճ միջադեպի է ականատես եղել պսակադրությունն իրականացնող Տեր Կորյուն քահանա Մարտիրոսյանի մասնակցությամբ, ինչն ապշեցրել է հարսանքավորներին ու փչացրել նրանց տրամադրությունը:
 Ըստ քաղաքացու՝ պսակադրությունից անմիջապես հետո քահանան կանչել է հարսնացուի ազգականին՝ ասելով, որ լրացուցիչ գումար է պետք հավաքել, քանի որ խաչհամբույրի գումարը քիչ է: Քաղաքացին ականատես է եղել, որ քահանան այնուհետ փեսայի հետ է խոսել ու պահանջ ներկայացրել, թե «էսպես չի լինի, գումար ավելացրեք, ես մենակ 50 հազար դրամ պետք է վերևներին տամ, բայց ձեր հավաքած գումարը քիչ է»: Հարսանիքի մասնակիցները հրաժարվել են գումար ավելացնել, ինչից հետո քահանան զայրացել է ու, դժգոհությունը չթաքցնելով, փնթփնթալով շրջել է եկեղեցում:
 Արարատյան հայրապետական թեմի կայքէջից տեղեկանում ենք, որ Տեր Կորյունը հենց այս թեմի քահանաներից է: Նա 1978թ-ի մայիսի 27-ին ձեռամբ Տեր Հուսիկ արք. Սանթուրյանի ձեռնադրվել է սարկավագ: 2001-2015թթ. ծառայել է Երևանի Ս. Սարգիս առաջնորդանիստ եկեղեցում, որպես խորհրդակատար քահանա: Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնությամբ ստացել է ծաղկյա փիլոն կրելու իրավունք և ավագ քահանայության պատիվ: Իսկ 2015թ. հունիսի 1-ից ծառայության է անցել Սբ. Երրորդություն եկեղեցի՝ որպես խորհրդակատար քահանա:
 Քանի որ տեր Կորյունը Արարատյան հայրապետական թեմից է, որի առաջնորդը Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանն է, Tert.am-ը դիմեց արքեպիսկոպոս Կճոյանին: «Նման բան գոյություն չունի Արարատյան թեմում և ոչ մի եկեղեցում: Եթե նման բան տեղի է ունեցել, քահանան կոպիտ սխալ է թույլ տվել, բայց ապացույց է պետք: Նման կարգ գոյություն չունի»,- ի պատասխան հայտարարեց Նավասարդ Կճոյանը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել