բացել լրահոսը
10.01.2017  15:58

2017թ-ին կբացվի ՀՀ տնտեսության «երկրորդ շնչառությունը»

Տնտեսական անկյուն

Картинки по запросу տնտեսության2016 թ-ի ընթացքում ՀՀ տնտեսությունը բախվեց լուրջ դժվարությունների, որի հետևանքով տնտեսական աճի տեմպերը դանդաղեցին: Չնայած 2016թ-ին գրանցված սպասվածից ցածր արդյունքին՝ սպասվում է, որ 2017թ-ը տնտեսության զարգացման համար առավել նպաստավոր է լինելու: Այս կանխատեսսման համար կարող են հիմք հանդիսանալ մի շարք գործոններ:

Նախ՝ ներդրումային դաշտում առավել նպաստավոր իրավիճակ է ստեղծվել 2017-ի թվականի համար՝ պայմանավորված վերաֆինանսավորման տոկոսադրույքի 3.5 տոկոսով իջեցման հետ, որի արդյունքում նվազում է ներդրումներ կատարելու ռիսկայնությունը: Մյուս առանցքային գործոնը, որը հիմք է ստեղծում տնտեսության շնչառությունը բացելու համար, էներգակիրների՝ մասնավորապես գազի և էլէներգիայի սակագների նվազեցումն է:

ՀՀ տնեսության զարգացման համար դրական ազդակների սպասումներ կան նաև արտաքին միջավայրից: Մասնավորապես ռուսական շուկայի կայունության ապահովումը պայմաններ է ստեղծում ՀՀ-ից ՌԴ արտահանումը խթանելու և ԵՏՄ-ի ձևաչափում տնտեսական փոխգործակցությունը խթանելու համար: Միևնույն ժամանակ ռուսական ռուբլու ամրապնդումը նպաստավոր պայմաններ է ստեղծում ՌԴ-ից ՀՀ ուղարկվող տրանսֆերտների չափաբաժնի ավելացման համար:
Անհրաժեշտ է զուգադրել բոլոր դրական ազդակները և դուրս գալ տնտեսության լճացումից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
Դիտվել է 721 անգամ
Մեկնաբանել

x

Արխիվ


Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Яндекс.Метрика
  Կայքը՝