«Կյանքը գիրք է, մենք` հերոսները». Հետաքրքիր 10 փաստ՝ Հենրիխ Մխիթարյանի մասինSportal.am-ը գրում է.

27-ամյա Հենրիխ Մխիթարյանը մի շարք բարձունքներ է նվաճել իր մարզական կարիերայում: Հաջողություններն ու համաշխարհային ճանաչումը չեն խորտակել Մխիթարյանի համեստությունը, մարդկային որակները, որով նա միշտ առանձնացել է: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում հետաքրքիր 10 փաստ՝ Հենրիխ Մխիթարյանի մասին:

Հայրս միշտ իմ սրտում կլինի: Կարծում եմ` եթե նա կենդանի լիներ, էլ ավելի մեծ բարձունքների կհասնեի: Հավատում եմ, որ նա ինձ հետևում է երկնքից ու ուրախանում իմ հաջողություններով:

Առաջին դասարան գնացի Ֆրանսիայում, որտեղ տեղափոխվել էի ընտանիքիս հետ, երբ 9 ամսական էի: 7 տարեկան էի, երբ վերադարձանք Հայաստան, այստեղ ևս գնացի առաջին դասարան, որպեսզի հայերենս չտուժի: Շատ բարդ էր ինձ համար այդ տեղափոխությունը, որին պատրաստ չէի, բայց սա կյանք է, որտեղ դժվարություններն անակնկալ չեն:

Դեռ մանկուց շատ եմ սիրել ֆուտբոլը: Երբ հայրս գնում էր մարզման, կանգնում էի դռան առաջ ու չէի հեռանում, մինչև ինձ չտանի իր հետ: Այո, խանգարում էի նրան, բայց նա զիջումների էր գնում:

13 տարեկանում մեկնեցի Բրազիլիա, որը մեծ դեր ունի իմ կյանքում: Այնտեղ բնակվեցի 4 ամիս` ստանալով ֆուտբոլային կարևոր դասեր: Բացի այդ, այնտեղ դպրոց էի հաճախում: 4 ամսով դարձել էի բրազիլացի: Բրազիլիայում ապրում են ֆուտբոլով:

Քույրս` Մոնիկան, հետևում է բոլոր խաղերիս: Խաղերից հետո նա զանգահարում է, տալիս իր գնահատականը: Իսկ ես, լսելով նրան, փորձում եմ վերլուծել, հետևություններ անել: Նա աշխատում է ՈւԵՖԱ-ում, ցանկանում է ինքն իր աշխատավարձով հոգալ կարիքները: Երբեմն օգնում եմ նրան, բայց նա դժգոհում է ու ասում, որ այն, ինչ ես վաստակում եմ, իմն է: Բայց պնդում եմ, որ մենք մի ընտանիք ենք, և միջոցներն ընդհանուր են:

Նյութի շարունակությունը՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել