բացել լրահոսը
10.01.2017  10:26

Արմեն Մարտիրոսյանն այլ «կինոյում» նոր դեր է ստանձնել

Anahit Amatuni

Картинки по запросу արմեն մարտիրոսյանՄի քանի հրապարակում տեսա ընտրական պրոցեսների հետ կապված: Դրանցից մեկում Արմեն Մարտիրոսյանը հետևողականորեն արդարացնում էր Վարդան Օսկանյանին՝ նշելով, թե նա 2008 թվականի հայտնի իրադարձությունների ժամանակ կրակելու հրաման չի տվել:

Արմեն, դու այդ իրադարձությունների ժամանակ բացառիկ ծառայություններ ես մատուցել մեր քաղաքացիներին, արդյունքում նույնիսկ վիրավորվել ես:

Դու քո միսիան և՛ որպես կուսակցական, և՛ որպես լավ քաղաքացի, լավագույնն ես այդ օրերին դրսևորել, քեզ պե՞տք է, որ մտնում ես Օսկանյան-իշխանություն խոհանոց, ինչի՞դ է պետք, որ հայտարարում ես՝ Օսկանյանը սա է արել կամ չի արել՝ անկախ նրանից:

Արմեն, ինչո՞վ ես զբաղված, ձեր կուսակցությունը կարգի բերեք, հարևանի «աղբը» մի՛ մաքրեք, մատի ու մատանու արանքը մի՛ մտեք:

Նոր դեր մի՛ ստանձնի, դա քո «կինոն» չի:

Հ.Գ. Թող ների Արմեն Մարտիրոսյանը միգուցե անհարկի խորհուրդների համար, սակայն չէի ուզենա նրան այդ դերում տեսնել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
Դիտվել է 567 անգամ
Մեկնաբանել

x

Արխիվ


Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Яндекс.Метрика
  Կայքը՝