«Սոցցանցերում՝ քննարկման թեմա դարձած  Երևանի  Սուրբ  Աստվածածին (Կաթողիկե) եկեղեցու  ապակե դուռը ժամանակավոր լուծում է։  Այս մասին Aravot.am–ին հայտնեց Արարատյան հայրապետական թեմի տեղեկատվական բաժնի համակարգող Տեր Եսայի քահանա Արթենյանը։ «Ինչ-որ կերպ պետք Էր ժամանակավոր փակել այդ  հատվածը։ Դա ժամանակավոր լուծում է։ Մայր Աթոռի  ճարտարապետների խորհուրդը վերջնական որոշում կկայացնի,  թե ինչ դուռ  պետք  Է լինի»,– մեզ հետ զրույցում ասաց Տեր  Եսային։   Հետաքրքրվեցինք նաև նախկին դռան ճակատագրով։ «Նախկին՝ փայտյա դռան ինքնաշեն Է եղել։  Երբ առաջին անգամ 90–ականների  վերջին Կաթողիկեում հոգևորական նշանակվեց ծառայության,   հավատացյալները բերեցին սովորական փայտե դուռ դրեցին,   որ հատկապես ձմռանը հնարավոր լինի եկեղեցին տաքացնել և  արարողություններ իրականացնել։ Դա հենց եկեղեցու  դուռը չի  եղել,   այլ «սիրողական» պատրաստված դուռ»,- պարզաբանեց Տեր  Եսային»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել