Ներկայացնում ենք թերթի խմբագրականից մի հատված.

«Ավանդական մաղթանքները՝ «անցած լինի», կամ «թող բոլոր խնդիրները մնան անցած տարում», ես վերապահումով եմ ընդունում։ Նախ և առաջ՝ այն պատճառով, որ խնդիրները, անախորժությունները, դժվարությունները, ցավերը, անհաջողությունները, դժբախտությունները, վշտերը խիստ պայմանական և հարաբերական բնութագիրներ  են։

Դրանք «միայնակ» չեն գալիս, դրանք նաև տալիս են՝ փորձ են, հնարավորություն, ազդանշան՝ պարզապես պետք է կարողանալ խնդիրների, վշտերի և այլնի հետևում կամ, ավելի ճիշտ կլինի ասել՝ «դրանց հետ մեկտեղ» տեսնել նաև դրականը։ Հակառակն Էլ Է ճիշտ, ցանկացած հաճույքի, հաջողության, հաղթանակի և այլնի հետ «գալիս են» դատարկությունը, ինքնահավանությունը, զգոնության թուլացումը։ Բուդդայականության հայտնի խորհրդանիշի՝ «ինյան»-ի մեջ դա հրաշալիորեն արտացոլված Է. սևի մեջ կա սպիտակ կետ, սպիտակի մեջ՝ սև։ Ի դեպ, նույնը վերաբերում Է մարդկանց՝ բոլորիս մեջ սևն ու սպիտակը խառնված են տարբեր չափաբաժիններով։ Կամ՝ եթե այլ օրինակ բերենք, մենք չենք կարող վերացականորեն ասել՝ տա՞քն Է լավը, թե՞ սառը, քա՞ղցրը, թե՝ դառը։ Եթե որևէ մեկը ձեզ ցանկանա հետագա կյանքում ունենալ միայն տաքը կամ միայն քաղցրը, նախ՝ դժվար թե դա իրատեսական ցանկության լինի, երկրորդը՝ եթե դա նույնիսկ հնարավոր է, ապա քիչ հավանական, որ այդ ցանկության իրականացումը որևէ մարդու լիարժեք կյանք ապահովի»,–գրում է թերթի խմբագիրը։

Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել