Картинки по запросу whatsappWhatsApp մեսենջերը կդադարի գործել հնացած սմարթֆոններում:

Խոսքը, մասնավորապես, iPhone 3GS, Windows Phone 7 հեռախոսների, ինչպես նաեւ Android 2.1/ 2.2, iOS 6. համակարգերով աշխատող սարքերի մասին է:

«Այդ գաջեթները դարձել են պատմության կարեւոր մասը, սակայն դրանք ունակ չեն աշխատելու այն գործառույթներով, որոնք ապագայում հայտնվելու են WhatsApp-ում»,- նշել են ընկերությունում՝ հավելելով, որ նման որոշումը բարդ էր, սակայն ճիշտ:

WhatsApp-ում նաեւ խորհուրդ են տվել հին գաջեթներ օգտագործողներին անցնել ծրագրի ամենաթարմ տարբերակի օգտագործմանը:

Մեսենջերը կշարունակի աշխատել Blackberry OS, Blackberry 10, Nokia S40 եւ Nokia Symbian S60 սարքերում մինչեւ այս տարվա հունիսի 30-ը:

Հիշեցնենք, որ WhatsApp մեսենջերը, որն ավելի քան 1 մլրդ օգտագործող ունի, անցած տարվա ապրիլից ամբողջությամբ գաղտնագրում է իր օգտատերերի զանգերն ու հաղորդագրությունները:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել