Tert.am-ը գրում է.
 Պետք է զգուշանալ Ադրբեջանում հայտնված Վահան Մարտիրոսյանի հետ ինտերնետային տիրույթում որևէ առնչություն ունենալուց.այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը:
«Փորձը ցույց է տվել, որ նա կարող է մեկի հետ շփվել, օրինակ՝ սոցիալական ցանցում, հետո դա որպես հարցազրույց ներկայացնել՝ այդ մարդուն վերագրելով ինչ-որ խոսքեր: Այս տեսանկյունից պետք է շատ զգույշ լինել: Մարդն աշխատում է մանիպուլյացիաների վրա՝ ադրբեջանական հատուկ ծառայությունների թելադրանքով: Իր հետ շփումը կարող է օգտագործվել մարդու դեմ»,- ասաց Սամվել Մարտիրոսյանը՝ հավելելով, որ այս պարագայում Վահան Մարտիրոսյանին չպետք է որպես մարդ ընկալել, նա ադրբեջանական հատուկ ծառայությունների համար գործիք է:
 Նա նշեց, որ այս պահի դրությամբ պետք է զգուշանալ Ադրբեջանում ապաստան գտածներից միայն Վահան Մարտիրոսյանից. «Մնացածները ինչ-որ անձնական, հոգեբանական խնդիրներից ելնելով են ամեն ինչ անում, իսկ Վահանը կոնկրետ աշխատում է, փողով գործ է անում»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել