Ես որ սխալ եմ համարում կոնգրեսականների կողմից կոնգրեսից դուս եկողների մասին «վատ» մեկնաբանություններ անելը: Թող դուրս գան, թող բողոքեն, քննադատեն, բայց միևնույնն ա` սխալ ա պատասխանելը: Պատասխանողը առաջին հերթին հենց ինքը իրեն է «տարօրինակ» իրավիճակի մեջ դնում: 
Հենց մեկը Նիկոլի պահով. տարիներով Նիկոլի համար դոշ տվողները, Նիկոլին ազատելու նպատակով արվող ակցիաների ժամանակ քրեական տարրեի կողմից ծեծ ուտողները հիմա Նիկոլի ամենասուր քննադատներն են: Նիկոլի հանդեպ երբեք համակրանք չեմ ունեցել, իրա ելույթներն էլ երբեք ինձ չեն գրավել, բայց կողքից էս ամենը մինիմում ծիծաղելի ա, անկեղծ եմ ասում: Ասենք կողքից նայողի համար էս ամենը ո՞նց պիտի ընկալվի: Էդ կողքից նայողը էս ամենը սենց ա ընկալելու` քանի կար, ինձ ասում էին` Նիկոլը մեր ազատության ու պայքարի խորհրդանիշն ա, ինձ մեղադրում էին անտարբերության մեջ, իսկ հիմա էդ նույն մարդիկ ասում են` Նիկոլը ծախվեց, Նիկոլը դավաճան ա....

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել