Քիմ Քարդաշյանն առաջին անգամ խոսել է Փարիզում կողոպուտի, իր վախերի, ինչպես նաև Քանյե Ուեսթի խորը դեպրեսիայի մասին։

Այս երկու իրադարձությունները կներկայացվեն Keeping Up With A Kardashians հեռուստաշոուի նոր եթերաշրջանում։

Ստորև ներկայացնում ենք նոր եթերաշրջանը ներկայացնող 30 վայրկյան տևողությամբ զգացմունքային հոլովակը․ քույրերը՝ Քորթնին և Քլոեն լսում են, իսկ Քիմը՝ բազկաթոռին կուչ եկած, վերհիշում է հոկտեմբերյան այդ սարսափելի երեկոն Փարիզում, երբ զինված մարդիկ կողոպտեցին իրեն։

Քիմը լաց է լինում․ «Ես կարծում էի՝ նրանք ինձ կսպանեն․․․»։ Նրա մայրը ևս ցնցված է այս պատմությամբ։

Հոլովակում ներկայացվում է նաև, թե ինչպես է Քիմը ընդամենը մեկ ամիս անց զանգ ստանում։

Նրան տեղեկացնում են, որ Քանյեն հոսպիտալացվել է, նա խորը դեպրեսիայի մեջ է և ունի Քիմի կարիքը։

Չնայած Քիմը և Քանյեն դժվար ժամանակներ ապրեցին, նրանք ամուր ընտանիք են և կհաղթահարեն ցանկացած փորձություն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել