Ավստրալուհի Ջեմմի Ուոկերի պատմությունը զարմացնում և միևնույն ժամամանկ ստիպում է մի լավ մտածել:

Երբ աղջիկը 14 տարեկան էր, նրան մի կերպ հասցրին հիվանդանոց՝ անորեքսիա և բուլեմիա ախտանիշով, նրա մոտ կային նաև նյարդերի խանգարում և դեպրեսիա: Երբ նա գտնվում էր վերակենդանացման բաժնում, նրա քաշը հասել էր ծայրահեղ չափանիշի՝ 26 կգ:

Աղջկա վիճակն այնքան ծանր էր, որ բժիշկները նրան 48 ժամվա կյանք էին տվել:

  

Ինչպես խոստովանում է Ջեմմիի հայրը, նա ամեն առավոտ արթնանում էր և շտապում էր ստուգել՝ արդյոք դուստրը շնչում է, թե ոչ: 

Վերականգնման շրջանը հեշտ չէր: Սկզբում Ջեմմին սկսեց շատ-շատ ուտել, նա մեկ ուտելու ընթացքում կարող էր միանգամից 6000 կալորիա օգտագործել, ինչն էլ հանգեցրեց հալյուցինացիաների, և նա մշտապես փսխում էր:

Մի քանի ամսվա ընթացքում Ջեմմին չաղացավ 40 կգ-ով:

 

Դեռահասի հարազատները շատ ուրախացան. աղջիկը վերջապես նորմալ տեսք ուներ և իրեն լավ էր զգում: Բայց Ջեմմին այդպես չէր կարծում: Նա հարցազրույցների ժամանակ խոստովանում էր, որ ուղղակի սոված մնալուց անցել էր միանգամից շատ ուտելուն, ինչը նույնպես շատ վնասակար էր իր օրգանիզմի համար:

 

Հարազատները անհանգստանում էին Ջեմմիի համար և ամեն կերպ աջակցում էին աղջկան։ Հատկապես նրա հայրն էր նրան աջակցում, օգնում էր նրան ամեն հարցում և մշտապես նրա կողքին էր: 

7 տարի պահանջվեց, որպեսզի աղջիկն ամբողջությամբ վերականգնվի, բուժվի: Այժմ 22-ամյա Ջեմմին շնորհակալություն է հայտնում Աստծուն և իր ընտանիքին, որ ողջ է մնացել:

Այսօր այս բարետես շիկահերը շքեղ տեսք ունի, այնպես որ կողքից նայողի համար շատ դժվար կլինի պատկերացնել, թե ինչերի միջով է նա ստիպված եղել անցնել:

  

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել