Tert.am-ը գրում է.
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունում 2017-ին կրճատումներ չեն լինի, ավելին ՝ նախատեսվում է մեկ նոր կենտրոն բացել: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը:
«Նախարարությունում, բացի մեկ տեղակալից, այլ կրճատումներ չեն եղել և չեն լինելու: Նույնիսկ կարծում եմ, որ մենք կարիք ունենք մեկ-երկու նոր կառույցների  ստեղծման: Նման առաջարկ արել է նաև վարչապետը: Խոսքը վերլուծական կենտրոնի ստեղծման մասին է»,-ասաց Լոքյանը:
Նախարարը հայտնեց, որ վարչապետ Կարեն Կարապետյանն ասել է, որ այն ծավալը, որն ընդգրկված է նախարարության գործառույթների մեջ, շատ մեծ է և լուրջ վերլուծական կենտրոնի կարիք ունի:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել