Tert.am-ը գրում է.
 Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը հայտնել է Իզմիր քաղաքում պայթյունի և փոխհրաձգության առնչությամբ 18 մարդու ձերբակալության մասին, հայտնում է CNN Turk հեռուստաալիքը:
 Բացի այդ Բոզդաղը հայտարարել է, որ չի կասկածում, որ հարձակման հետևում կանգնած է Քուրդիստանի աշխատավորական կուսակցությունը:
  Ավելի վաղ թուրքական Իզմիր շրջանի նահանգապետ Էրոլ Այիլդիզը հայտարարել է, որ առաջին տվյալները վկայում են, որ հարձակման հետևում կանգնած են ՔԱԿ-ի գրոհայինները, ովքեր զինված են եղել Կալաշնիկովի հրացաններով և նռնակներով:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել