ՀՀ բնապահպանության նախարարությունը «Հայանտառ» ՊՈԱԿ-ին «դատի է տվելArmlur.am-ը գրում է.
ՀՀ բնապահպանության նախարարությունը ՀՀ գյուղատնտեսության նախարարության ենթարակայության տակ գտնվող «Հայանտառ» ՊՈԱԿ-ին «դատի է տվել»: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ 2016 թվականի հոկտեմբերի 13-ին հայց է ներկայացվել Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջաների ընդհանուր իրավասության դատարան՝ պահանջելով ՀՀ գյուղատնտեսության նախարարության ենթակայության տակ գործող «Հայանտառ» ՊՈԱԿ-ից գանձել շրջակա միջավայրին պատճառված վնասի գումարը, որը կազմում է շուրջ 3 միլիոն դրամ: Բնապահպանության նախարարությունը, սակայն, այսքանով չի բավարարվել եւ միջնորդություն է ներկայացրել դատարան՝ պահանջելով, որ ՀՀ գյուղատնտեսության նախարարության ենթարակայության տակ գտնվող «Հայանտառ» ՊՈԱԿ-ի գույքի եւ դրամական միջոցների վրա արգելանք դրվի, ինչը այս գործով դատավոր Արայիկ Մելքոնյանը բավարարել է:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:  
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել