Ես շատ ուրախ եմ, որ այս երիտասարդը հայկական տարազ է կրում: Սա ինձ համար ոչ թե հայկական գենի կամ չգիտեմ ինչի կորուստ է, այլ ընդհակառակը՝ հայ ազգը ավելացել է մեկ մարդով և այս գեղեցիկ ընտանիքի զավակներով:

Եթե մենք ցանկանում ենք վերականգնենք երբեմնի Մեծ Հայաստանը կամ թեկուզ դրա կեսը, ապա պետք է պատրաստ լինենք նրան, որ այդ Հայատանը լինելու է բազմազգ Հայաստան, իր մեջ ընդգրկելով այլ ազգեր և կրոններ՝ թալիշներ, քրդեր, թուրքեր, պարսիկներ, վրացիներ, իսլամացած հայեր:

Հնարավոր է, որ հայերը այդտեղ լինեն փոքրամասնություն, ինչպես Տիգրան Մեծի ժամանակ էր: Հնարավոր է, որ լինեն խառը ամուսնություններ, ինչպես դա լինում է բոլոր բազմազգ պետություններում:

Դատելով այս նկարի շուրջ ստեղծված աղմուկից և անտեղի հիստերիայից, մենք դեռ Մեծ Հայաստանի մատերիալ չենք: Մենք դեռ շատ փոքր, անհանդուրժող, արժեհամակարգը շուռ տված ազգ ենք:

Image may contain: 3 people

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել