Մոդել Մելինա Դի Մարկոն ստեղծել է Nood.life ֆոտոխմբագրի նախագիծը՝ կրծքեր, մազածածկ և անմազ սեռական օրգաններ, ձվարաններ, ծիածաններ և սպիտակ ժապավեններ:

Դրանցով կարելի է փակել մարմնի այն մասերը, որոնք արգելված է ցուցադրել Instagram-ում և Facebook-ում:

Դի Մարկոն նշում է. «Ինձ նյարդայնացնում էր, որ Instagram-ն ինձ թելադրում է՝ ինչ հրապարակել և ինչպես: Բանը հասավ նրան, որ ես ամբողջ ժամանակ ստիպված էի լինում մարմնիս բաց մասերը փակել խաչերով ու սրտիկներով»:

Նա նշում է, որ մերկ մարմիններ նկարել է գեղարվեստական դպրոցում և չի հասկանում՝ ինչու է պետք դրանք թաքցնել որպես ինչ-որ անվայել բան:

Մոդելի ինսթագրամյան էջում պրոֆիլի նկարագրության մեջ կա #VaginaAdvocate («հեշտոցի պաշտպան») հեշթեգը:

Հավելվածների խանութներում, ինչպես App Store-ում, այնպես էլ՝ Google Play-ում, Nood նախագիծը մերժել են «վիրավորական կոնտենտի» պատճառով, որի ներքո նկատի են առնվում բաց սեքսուալ կամ պոռնոգրաֆիկ նյութերը:

Դրանից հետո Change.org-ում խնդրագիր է տարածվել ի պաշտպանություն հավելվածի թողարկման:

Խնդրագրում ասվում է, որ հավելվածը նվիրված է գեղեցկությանը և որ կանացի մարմնին պետք չէ վերաբերվել որպես ինչ-որ ամոթալի, կեղտոտ կամ մշտապես սեքսուալ բանի:

Նախագծի հեղինակները դեմ են երկակի չափանիշերին տղամարդու և կնոջ մերկության հարցում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել