Պեսկովը պատմել է, թե Պուտինի որ հարցին չի կարողացել պատասխանելSlaq.am-ը գրում է.

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը ՆՏՎ-ի եթերում պատմել է, թե Պուտինի որ հարցին ինքը չի կարողացել պատասխանել, եւ ինչ է զգացել այդ պահին:

«Մի անգամ նախագահի՝ Դաշնային ժողովին ուղղված ուղերձի ժամանակ ինձ մոտ գերկենտրոնացման պահ վրա հասավ, օպերատորը չհասցրեց հեռացնել տեսախցիկը, եւ մի պահ այն ուղղված էր իմ վրա», - աել Պեսկովը:

Նրա խոսքով՝ դրանից հետո իրեն զանգահարել էր նախագահը եւ հարցրել, թե ուերձի ժամանակ ինչպես են հնչել «որոշ պահեր, շեշտադրումներ»: Ես ասացի, թե հիանալի, դա այն էր, ինչը հասավ լսարանին: Դրանից հետո Պուտինը հարցրեց, թե որտեղից ես դա գիտեմ: «Ես չգիտեի, թե ինչ պատասխանեմ: Ես սկսեցի նյարդային մռնչալ: Եվ նրա ձայնը կամաց ասաց. «Չէ՞ որ Դուք քնած էիք ամբողջ ժամանակ»:

Պեսկովը խոստովանել է, որ դա «սուիցիդալ» վիճակ էր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել