Բաղադրիչներ
- Խմորի համար՝
- կաթ - 1 լ
- ձու - 3 հատ
- սոդա - 1/2 թ/գդ
- շաքարավազ - 1 ճ/գդ
- աղ - 1 թ/գդ
- ալյուր - 400 գր
- բուսայուղ - 2 ճ/գդ
- Խճողակի համար՝
- միս տավարի (աղացած) - 230 գր
- բուսայուղ - 2 ճ/գդ
- պղպեղ սև - 1 պտղունց
- պղպեղ կարմիր - 1 պտղունց
- ջուր - 100 գր
- կարագ - 1 ճ/գդ
- սոխ - 2 գլուխ
- համեմ - մի քանի ճյուղ
Պատրաստման եղանակ
- Պատրաստում ենք խմորը: Գոլ կաթի մեջ լցնում ենք ձվերը, ավելացնում ենք սոդան, աղը, շաքարավազն ու ալյուրը և լավ խառնում ենք: Այնուհետև ավելացնում ենք բուսայուղը, կրկին խառնում ենք և թողնում ենք զանգվածը հանգստանա 0,5-1 ժամ:
- Պատրաստում ենք խճողակը: Սոխը մանր կտրատում ենք, միսը՝ աղում: Բուսայուղն ու կարագը լցնում ենք տապակի մեջ, սողը մի թեթև տապակում ենք մինչև թափանցիկ դառնալը: Ավելացնում ենք միսը և լավ տապակում: Վերջում ավելացնում ենք համեմունքներն ու մանր կտրատած կանաչին և թողնում ենք, որ խճողակը սառչի:
- Նրբաբլիթները պատրաստում ենք փոքր թավայի մեջ: Սկզբից թավան բուսայուղապատում ենք, հետագայում դրա անհրաժեշտությունը չկա: Անհրաժեշտ քանակությամբ խմորը լցնում ենք թավայի մեջ, տարածում և տապակում:
Ոսկեգունելուց հետո նրբաբլիթը շրջում ենք և կրկին տապակում: - Պատրաստի նրբաբլիթները լցոնում ենք խճողակով և փաթաթում:
- Մատուցելուց առաջ նրբաբլիթները տապակում ենք բուսայուղի մեջ:
- Ահա և վերջ:
Պատրաստեցինք մսով բլինչիկներ , որոնք կարող ենք մատուցել թթվասերի հետ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել