բացել լրահոսը
30.12.2016  17:26

Բաքվի տրամաբանությունն անտրամաբանությունն է

Gagik Hambaryan

Картинки по запросу azerbaijan flagԵրեկ հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած իրադարձությունները գրեթե չմեկնաբանվեցին ադրբեջանական մամուլում: Իլհամ Ալիևը չի թույլ տալիս որևէ տեղեկատվության հրապարակում ասկյարների մասին, առավել ևս, եթե դրանք բացասական են: Սկզբից ադրբեջանական կողմը հերքում էր, որ որևէ դիվերսիոն գործողություն է իրականացրել հայ-ադրբեջանական սահմանին և ընդհանրապես որևէ բան է տեղի ունեցել: Սակայն հետո հաշվելով կորուստները` պարզել էին, որ դիվերսիոն խմբից մեկը բացակայում է, այսինքն` դրա լեշը հայերի մոտ է, և շուտով դրա լուսանկարները կհայտնվեն մամուլում, ստիպված եղան հայտարարել, որ մեկ ազերի ասկյար կորած է: Իսկ երբ սպանված ասկյար Սալման Ղուրբանովի լուսանկարները հայտնվեցին համացանցի հայկական տիրույթում Զաքիր Հասանովի գերատեսչությանը մնում էր մի բան հորինել: Ու հորինեցին... Ըստ ազերիների`հայերն են դիվերսիա կազմակերպել, և չզարմանաք, գողացել սպանված ասկյարի դին: Ու որպես ապացույց, որ հայերս ստում ենք, պահանջում են ներկայացնել ևս վեց սպանված ադրբեջանցի դիվերսանտի դիերը: Հենց այսպես` տարրական անտրամաբանությամբ են առաջնորդվում Բաքվում: Բաքվում շատ լավ գիտեն, որ հայերն, ի տարբերություն ադրբեջանցիների, դիագողությամբ չեն զբաղվում և կարիք էլ չունեն ազերիների սիրված զբաղմունքը ձեռքներից վերցնելու։ Ազերիները սեփական հանցագործությունները թաքցնելու նպատակով այս անտրամաբանական սուտն են հորինել, որ չպատասխանեն մեկ հարցի՝ «Ի՞նչ գործ ունի ազերի ասկյարի դիակը հայերի դիրքերում»։ Իսկ ինչ վերաբերում է վեց, ինչպես նաև այսօր ոչնչացված չորս ասկյարների դիերին, որոնց ապացույցների մասին են բարբաջում Բաքվում, ապա, հաշվի առնելով Իլհամ Ալիևի ավանդական մոտեցումն այս հարցին, ասեմ, որ նրանք պահվում են Ալիևի սառնարանում և մի քանի օր հետո նրանցից մի 2-3-ի մասին Ադրբեջանի ՊՆ մամլո քարտուղարությունը կհայտնի, որ մեկը ինֆարկտ է ստացել, իսկ մյուսն էլ էլեկտրահարվել է։ Իսկ մյուսներին անշուք կթաղեն՝ ծնողներին և հարազատներին ահաբեկելով, որ բերանները փակ պահեն։ Որոշ ժամանակ անց ադրբեջանական որևէ ընդդիմադիր կայք սպանված ասկյարների մասին ուշացումով տեղեկություններ կհրապարակի և Ալիևի անեծքների թիրախը կդառնա։
Բաքվի տրամաբանությունը անտրամաբանությունն է։ Հենց այսպես են մտածում և գործում ապշերոնյան սուլթանի գրասենյակում...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
Դիտվել է 1348 անգամ
Մեկնաբանել

x

Արխիվ


Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Яндекс.Метрика
  Կայքը՝