բացել լրահոսը
30.12.2016  14:52

ԵԱՏՄ շուկաներում հայաստանյան ապրանքների մուտքի համար բարենպաստ պայմաններ են ստեղծվել

Mane Zaqaryan

Картинки по запросу եատմՏնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանն օրերս ամփոփեց նախարարության իրականացրած աշխատանքները: Ձեռքբերումների շարքում առանձնացվեց այն, որ ԵԱՏՄ շուկաներում հայաստանյան ապրանքների մուտքի համար առավելագույն բարենպաստ պայմաններ են ստեղծվել:

Ինչպես գիտենք, հայ արտահանողները ԵԱՏՄ շուկաներ ապրանքատեսակներ արտահանելիս բախվում են մի շարք խնդիրների: Դրանց հնարավորինս արագ լուծում տալու համար ՌԴ Վերին Լարս մաքսային կետի, ՀՀ ԿԱ ՊԵԿ եւ ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության պաշտոնյաների մասնակցությամբ ձեւավորվել է աշխատանքային խումբ:

Ոչ պակաս կարեւոր է նաեւ այն, որ մշակվել եւ ԵԱՏՄ հանձնաժողովին են ներկայացվել այն չափանիշները, որոնք սահմանում են տեղական արտադրատեսակների առանձնահատկությունը: Այս միջոցառման շնորհիվ առանց խոչընդոտների տեղական արտադրատեսակները կարտահանվեն ԵԱՏՄ անդամ երկրներ, տեղական արտադրողներն էլ կպաշտպանեն: Այդ արտադրատեսակներից են մասնավորապես հանքային ջրերը, կոնյակի սպիրտը, հայկական կոնյակը, նարինեն, բաստուրման, սուջուխը, կերակրի աղը եւ մածունը:

Բացի այդ՝ ինչպես պարզ դարձավ ասուլիսից, պետական-մասնավոր հատված համագործակցության ձեւաչափով քննարկումներ են ընթանում ՀՀ-ում առկա լոգիստիկ կազմակերպությունների հետ, որոնք արտերկրում, մասնավորապես՝ ԵԱՏՄ երկրներում, ունեն համապատասխան լոգիստիկ ենթակառուցվածքներ: Դրա արդյունքում հնարավոր կլինի աջակցել հայկական փոքր եւ միջին ձեռնարկություններին, որպեսզի ներկայացնեն իրենց արտադրանքը, իսկ արտահանման հնարավորություններն օգտագործվեն:
Ընթացիկ տարում հայկական արտադրանքն արտերկրում առավել ճանաչված է դարձել։

Ընթացիկ տարում Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությունը քայլեր ձեռնարկեց, որպեսզի խթանվեն գործարար կապերը, եւ արտերկրում հայկական արտադրանքն առավել ճանաչված դառնա:

Այս նպատակով կազմակերպվեցին գործարար եւ ներդրումային համաժողովներ, այդ թվում՝ «Հայաստանը` որպես դարպաս դեպի մեծ շուկաներ» խորագրով համաժողովը` շուրջ 250 անձանց մասնակցությամբ: Հայաստանի ոսկերիչների ասոցիացիայի (AJA) հետ համատեղ հոկտեմբերին Երեւանում կազմակերպվեց Համաշխարհային ոսկերչական կոնֆեդերացիայի (CIBJO) տարեկան համաժողով, որին մասնակցեց ավելի քան 80 պատվիրակ 25 երկրից: Իսկ դեկտեմբերի 21-ին Երեւանում կազմակերպվեց «Հայաստան-Իրան» գործարար համաժողովը, որին մասնակցեց ավելի քան 170 գործարար: Համաժողովի շրջանակում ստորագրվեց համագործակցության 5 հուշագիր։

Ուշագրավ է, որ այս տարի նախարարության ջանքերով հայկական շուրջ 500 ընկերություն մասնակցել է «Мосшуз», «World food Moscow 2016», «CPhI Worldwide», «Текстильлегпром 2016», «Արտադրված է Հայաստանում 2016», «Հայաստան էքսպո-Թեհրան», «ArmHiTec-2016», «Եվրասիական շաբաթ», «JUNWEX YEREVAN SHOW» ցուցահանդեսներին: Ուրախալի է այն փաստը, որ ցուցահանդեսների արդյունքում արդեն իսկ ձեռք է բերվել շուրջ 45 պայմանավորվածություն, կնքվել են պայմանագրեր: Անշուշտ, նման համաժողովների եւ ցուցահանդեսների անցկացումը կնպաստի Հայաստանի հանդեպ ներդրումային գրավչության աճին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
Դիտվել է 1245 անգամ
Մեկնաբանել

x

Արխիվ


Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Яндекс.Метрика
  Կայքը՝