Картинки по запросу гороскоп год петухаԳալիք տարում մեզանից յուրաքանչյուրին ինչ-որ առանձնահատուկ բան է սպասվում: Սակայն առավել հաջող տարի կլինի հենց Աքաղաղի տարում ծնվածների համար, քանի որ նրանք 12 ամիս շարունակ կգտնվեն այս հիասքանչ և հպարտ թռչնի հովանավորության ներքո:

Խոյեր

Այս նշանի ներքո ծնված մարդիկ գալիք տարում անհավանական էներգիայի հոսք կզգան` չնայած այն հանգամանքին, որ նրանց նաև կարող է վտանգ սպառնալ: Անհանգստանալու պատճառներ չկան, բոլոր գործերը իրենց հունով կընթանան` համաչափ և նույնիսկ անտարբեր, սակայն ծայրահեղ զգուշավորություն պետք է պահպանել, հակառակ դեպքում ճակատագիրը կարող է անսպասելի հարված հասցնել: Լավագույն մարտավարությունը, որին Խոյերը պետք է հավատարիմ մնան, սպասումն է: Պետք չէ շտապել, կյանքը նրանցից չի փախչի և արդյունքում նրանք կպահպանեն այն ամենը, ինչ ունեն:

Ցուլեր

Այս տարին բոլոր Ցուլերի համար խոստանում է արդյունավետ լինել: Տարվա սկզբին անհրաժեշտ կլինի զգոնություն ցուցաբերել ցանկացած գործում, որին ձեռնամուխ կլինեն: Տարին Ցուլերի համար նախևառաջ ճակատագրի անսպասելի նվերներով կհիշվի: Դրանք կարող են արտացոլվել ամենատարբեր ոլորտներում` գործնական, սիրային, ընտանեկան:

Երկվորյակներ

2017թ. Երկվորյակներին խորհուրդ է տրվում առաջին հերթին ժամանակ տրամադրել ընտանիքին: Հարազատների և մտերիմների հետ փոխհարաբերություններն առաջին պլանում կհայտնվեն` ճնշելով աշխատանքի հետ կապված պլանները, զվարճանքներն ու ուսումը: Շատ հավանական են սիրային արկածները, որոնց մասին Երկվորյակներն անգամ չէին էլ մտածում: Եվ մեկ կարևոր պահ, որին պետք է ուշադրություն դարձնել հստակ ժամանակահատվածում հին և երկարաձգված խնդիրների լուծումն է, ինչպես նաև կարևոր որոշումների կայացման անհրաժեշտությունը:

Խեցգետիններ

Թեթևակի լարվածությունը 2017թ. մշտապես առկա կլինի այս նշանի տակ ծնվածների կյանքում: Հնարավոր է նրանց կյանքում մանր խնդիրներ առաջանան, որոնց համար անհրաժեշտ կլինի կրկնապատկել իրենց ուժերն ու քաջությունը: Այդ բոլոր խոչընդոտներից հետո Խեցգետինների կյանքում լիակատար հանգստության շրջան կսկսվի: Խեցգետինները որոշ հարցերում իրենց լավագույնս դրսևորելու հնարավորություն կունենան:

Առյուծներ

2017թ. աշխատանքի հետ կապված որոշակի խնդիրներ կունենան: Այդ իսկ պատճառով անհրաժեշտ է առավելագույն զգոնություն դրսևորել պայմանագրերի կնքման և այլ փաստաթղթերի հետ աշխատանքի ընթացքում: Առյուծների համար մեկ այլ վտանգավոր ոլորտ կարող է ընտանիքը դառնալ: Անհրաժեշտ է հետևել սեփական քայլերին, խոսքերին, որպեսզի հնարավոր լինի խուսափել վիճաբանություններից: Ցանկալի կլինի խուսափել հարաբերությունները պարզելուց և սպասել, որպեսզի կրքերը հանդարտվեն:

Կույսեր

Այս տարին խոստանում է Կույսերի համար բավական զգացմունքային, իմպուլսիվ և դյուրագրգիռ լինել: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներին խորհուրդ է տրվում խուսափել նյարդայանալուց, որպեսզի առավել մեծ խնդիրներ չստեղծեն իրենց համար: Նրանք ստիպված կլինեն ջանքեր գործադրել նյարդային համակարգը կարգի բերելու հարցում: Ցանկալի կլինի կենտրոնանալ որևէ չեզոք օբյեկտի վրա, որը կօգնի Կույսերին զսպել սեփական էմոցիաները: Այսպես օրինակ կարելի է շուն ձեռք բերել:

Կշեռքներ

2017թ. կշեռքների համար լավագույն ժամանակաշրջանը կլինի իրենց բոլոր ավարտված և անավարտ գործերն ամփոփելու համար: Բոլոր այն հարցերը, որոնք բավական երկար ժամանակ տանջել են ձեզ, ինքնուրույն լուծում կստանան: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները պետք է զգուշանան նաև հանկարծակի ծագած խնդիրներից: Այդ խնդիրները կարող են հեշտությամբ նրանց հունից հանել, հենց այդ պատճառով ցանկալի կլինի չտրվել ճակատագրի սադրանքներին և համբերությամբ զինվել:

Կարիճներ

2017թ. ընթացքում Կարիճները կարող են փոփոխությունների և հաճելի անակնկալների շրջան ապրել: Այդ ընթացքում նրանց բազմաթիվ կարևոր բացահայտումներ և իրադարձություններ են սպասվում: Ինչ վերաբերում է հարաբերություններին, ապա Կարիճներին անհրաժեշտ է չեզոքություն և ընկերասիրություն դրսևորել: Այդպիսով նրանց կհաջողվի ստանալ ընկերների և հարազատների աջակցությունը, որը երբեմն շատ օգտակար կարող է լինել: Կարիճները պետք է դադարեն մարդկանց չափազանց շատ վստահել:

Աղեղնավորներ

2017թ. խոստանում է չափազանց հաջող լինել Աղեղնավորների համար: Պետք է փորձել օգտվել ընձեռնված բոլոր հնարավորություններից և հաջողությունը ձեռքներից բաց չթողնել: Անսպասելի հաճելի և ռոմանտիկ պահերը շատ կլինեն նրանց կյանքում, որոնք երկար ժամանակ կմնան նրանց հիշողության մեջ: Հրե աքաղաղի տարին խոստանում է նոր և օգտակար ծանոթություններով լի լինել:

Այծեղջյուրներ

2017թ. ընթացքում կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներն առավելագույն ակտիվություն կցուցաբերեն: Կյանքը նոր ծանոթություններով, գաղափարներով և արկածներով լեցուն կլինի: Պետք է կարողանալ օգտվել այդ հնարավորությունից և հաճելի ժամանակ անցկացնել: Չպետք է թուլանալ, քանի որ հնարավոր է դավաճանության բախվել: Սակայն դա ավելի լավ կլինի, քանի որ դավաճանող մարդը կհեռանա Այծեղջյուրի կյանքից` հանգստություն և թեթևություն պարգևելով:

Ջրհոսներ

2017թ. ընթացքում Ջրհոսները շատ հաճախ անցյալի մասին կմտածեն, կսկսեն վերլուծել նախկինում ընդունած որոշումները: Հնարավոր է անգամ, որ հին գործերն իրենց մասին հիշեցնել տան և անհրաժեշտ լինի մեծ ջանքեր գործադրել դրանք լուծելու համար: Անգամ վաղեմի ծանոթները կարող են անսպասելիորեն կրկին հայտնել ձեր կյանքում: Իսկ դա մեծ հաջողություն է տեսնել նրան, ում վաղուց արդեն չեք հանդիպել:

Ձկներ

Ձկների համար Հրե աքաղաղի տարին խոստանում է դինամիկ ժամանակաշրջան լինել: Տարվա ընթացքում բազմաթիվ իրադարձություններ են սպասվում: Ձկներն առավելագույն հաճույք կստանան դեպքերի նման ընթացքից, քանի որ նման ռիթմը հենց նրանց համար է: Չպետք է խուսափել շրջապատի հետ շփումներից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել