Картинки по запросуԸնթրիքը պետք է պատրաստ լինի: Դրա մասին պետք է նախապես մտածել, անգամ ընթրիքի նախորդ գիշերը, որպեսզի ուտելիքները համեղ ու բազմապիսի լինեն: Դա միջոց է ամուսնուն ցույց տալու, որ մտածում ու հոգ եք տանում նրա մասին: Տղամարդկանց մեծ մասը տուն գալիս սոված է լինում, և լավ ուտելիքը ջերմ ընդունելության անբաժան մասն է:
Պատրաստվեք: 15 րոպե հանգստացեք, որպեսզի թարմ լինեք: Շտկեք դիմահարդարումն ու վարսահարդումը:
Ուրախ ու հետաքրքրվող եղեք: Ծանր օրվանից հետո նրան ոգեշնչում է հարկավոր: Ամուսնուն ոգևորելը ձեր հիմնական պարտականություններից է:
Հավաքեք տները: Ամուսնու գալուց առաջ կարգի բերեք տան հիմնական մասը:
Հավաքեք երեխաների դասագրքերը, խաղալիքները, ապա սեղանին թարմ սփռոց գցեք:
Ցուրտ ամիսներին պետք է ժամանակից շուտ վառեք բուխարին, որպեսզի ամուսինը չմրսի: Ամուսինը կզգա, որ ջերմ հանգրվանի է հասել, ինչը նրան անսահման բավարարվածություն կտա:
Պատրաստեք երեխաներին: Լվացեք նրանց ձեռքերն ու երեսները, սանրեք մազերը, անհրաժեշտության դեպքում փոխեք հագուստը:
Աշխատեք, որ տանն աղմուկ չլինի. ցանկացած լվացքի մեքենա ու փոշեկուլ պետք է անջատված լինի: Ամուսնուն դիմավորեք դեմքի ուրախ արտահայտությամբ և պարտադիր ժպիտով:
Լսեք նրան: Գուցե նրան պատմելու շատ բան ունեք, բայց թողեք, որ ամուսինն առաջինը խոսի: Երեկոն պատկանում է ամուսնուն:
Մի բողոքեք, եթե նա ուշ է տուն վերադարձել կամ առանց ձեզ զվարճանքի վայր է գնացել:
Հիշեք, որ ամուսինն ապրում է լարվածության և ճնշման աշխարհում, ուստի տանը պետք է հանգստանա, ոչ թե ձեր հանդիմանությունները լսի:
Մի դիմավորեք ամուսնուն հանդիմանություններով և խնդիրներով: Մի բողոքեք, եթե ուշ է տուն վերադարձել կամ տանը չի գիշերել: Դա մանրուք է համեմատած նրա հետ, թե ինչ է նա ապրել ողջ օրվա ընթացքում:
Ամուսնու կյանքը հարմարավետ դարձրեք: Նրա համար տաք լոգանք կամ հարմար բազկաթոռ պատրաստեք: Նախապես տաք կամ սառն ըմպելիքներ պատրաստեք:
Պատրաստեք նրա բարձը, հանեք կոշիկները: Խոսեք հանգիստ ու հաճելի ձայնով: Մի՛ պահանջեք նրա արարքների բացատրությունն ու մի՛ կասկածեք նրա արդարության ու ազնվության վրա:
Հիշեք, որ նա տան տերն է, ով միշտ արդար է և ճիշտ: Դուք իրավունք չունեք նրանից բացատրություններ պահանջելու: Լավ կինը միշտ գիտի իր տեղը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել