Artsakhpress.am-ը գրում է.

Ըստ Sueddeutsche Zeitung–ի տեղեկությունների ՝ 55 հազար միգրանտ 2016-ին Գերմանիայից հայրենիք է վերադարձել։ Նրանք պետությունից ֆինանսական աջակցություն են ստանում վերադարձի համար, ոմանց հաջողվում է այդ ձեւով խուսափել արտաքսումից։

Միգրանտների հարցերով դաշնային գերատեսչության տեղեկություններով հայրենիք վերադառնալու որոշում կայացրածների մեծ մասը Արեւմտյան Բալկաններից են։ Նրանք Գերմանիայում երկարատեւ մնալու թույլատվությու ստանալու շանսեր գրեթե չունեն, այսպիսով, նրանք նախընտրում են կամավոր վերադառնալ, քանի դեռ չեն արտաքսվել։ «Կամավոր վերադարձողների մուտքը  Գերմանիա մի քանի տարով չի արգելվում։ Իշխանություններն էլ իրենց հերթին են շահում, քանի որ կրճատում են արտաքսման ծախսերը։ Նրանք, ովքեր երկրորդ անգամ են մտնում Գերմանիա, պետք է վերադարձնեն այն գումարները, որոնք նրանց հատկացվել են հայրենիք վերադառնալու համար»։

Ըստ հոդվածագրի՝ հայրենիք վերադարձածների մեծ մասը՝ 15 հազարը,  ալբանացիներ են։ Այնուհետև սերբերն,  իրաքցիներն ու կոսովոցիները։

Դաշնային կառավարությունը մտադիր է էլ ավելի խթանել միգրանտների վերադարձը հայրենիք։ 2017-ի փետրվարից սկսած ՝ ՆԳՆ-ն  կներդնի ծրագիր, որով  կհամալրվի ֆինանսավորման ստանդարտ ընթացակարգը։ Որքան շուտ միգրանտը որոշի հայրենիք վերադառնալ, այդքան շատ գումար կստանա։

Բացի դրանից Գերմանիայի կառավարությունը ծրագրում է նաեւ հայրենիքում միգրանտների վերաինտեգրման ծրագիր սկսել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել