Եթե մոտակա շաբաթներին նոր ազդակներ չառաջանան, ներկա շարժումը նախորդների բախտին կարժանանա: Այդ ժամանակ էլ կսկսվի այն, ինչից ընդդիմադիր ուժերը պետք է կամք գտնեն իրենց մեջ խուսափելու համար: Դա կլինի Հայաստանի ընդդիմադիր ուժերի միջեւ պայքարը հանուն առաջատար ընդդիմադիր ուժի: Ըստ էության, դրա երեւակման նախնական նշաններն արդեն առկա են: Չեմ կասկածում, որ դրա հիմքում կլինեն իշխող վարչախմբի դեմ պայքարի ուղիների ընտրության եւ այլ մարտավարական հարցեր: Նենգամիտ ՀՅԴ-ն, չսպասելով նույնիսկ ՍԴ-ի որոշմանը, չխորհրդակցելով ընդդիմադիր այլ ուժերի հետ, արդեն, ի դեմս «երկարատեւ պայքարի» անցնելու մասին իր ներկայացուցիչների կոչերի, կատարել է առաջին քայլը ընդդիմադիր ուժերի միասնականությունն անհնար դարձնելու ուղղությամբ: Թերեւս ՀՅԴ-ն ձգտում է ձուկ որսալ ներկա «պղտոր» իրադրությունում եւ հենց այժմվանի՞ց է փորձում մյուս ընդդիմադիր ուժերին ետեւում թողել: Կերեւա առաջիկայում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել