Image result for хусейн дехканԻրանի պաշտպանության նախարար Հոսեյն Դեհքանը, պատասխանելով ռուսաստանյան Russia Today հեռուստաընկերության հարցերին, անդրադարձել է նաև իսրայելա-ադրբեջանական հարաբերություններին: «Իրանը չի հանդուրժի Իսրայելի ներկայությունը այդ տարածաշրջանում, և դա օգուտ չի տա Ադրբեջանին»,- հայտարարել է Հոսեյն Դեհքանը: Միևնույն ժամանակ Իրանի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ Թեհրանը չի կարող առարկել, և դա Ադրբեջանի որոշումն է: Սակայն Իրանի ՊՆ ղեկավարը գտնում է, որ ինչ-որ ուժեր չեն ցանկանում Ադրբեջանի և Իրանի միջև հարաբերությունների զարգացմանը: Հետաքրքիր է, թե ում ի նկատի ունի Դեհքանը, երբ նույն Բաքուն Իսրայելից վերջին տարիներին գնել է 5 միլիարդ դոլարի զենք, հենց նույն Ադրբեջանն է ապահովում Իսրայելի նավթի պահանջարկի 30%-ը, հենց Իլհամ Ալիևի հրավերով է Ադրբեջան այցելում Իսրայելի վարչապետը և այլն: Կան նաև տեղեկություններ, որ Ադրբեջանի տարածքում գտնվող մի քանի ռազմական օդանավակայաններ Բաքվի կողմից տրամադրվել են Իսրայելին, և նույն Ադրբեջանի տարածքը հրեական պետության համապատասխան ծառայություններն օգտագործում են Իրանում բազմաթիվ հատուկ օպերացիաներ կազմակերպելու համար: Այսինքն՝ Ադրբեջանը դարձել է Իսրայելի կողմից ղեկավարվող հակաիրանական ուժերի պլացդարմ, որի գործունեությունը ուղղված է ոչ միայն Թեհրանի, այլև ՀՀ-ի դեմ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել