Բրայան Միլանը համացանցի աստղ է դարձել իր կուրսընկերուհու շնորհիվ։ Բանն այն է, որ աղջիկը նկատել է, որ տղան իր սվիտերների ու վերնաշապիկների գույնը համապատասխանեցնում է ըմպելիքի գույնին։ Նա ամեն օր գաղտնի լուսանկարել է դա ու հրապարակել ցանցում։ Ցանցաբնակներին դուր է եկել տղայի կրեատիվությունը, ու նա աստղ է դարձել։ Այժմ բոլոր հեղինակավոր կայքերում բուռն քննարկում ու տարածում են լուսանկարները։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել