Իզուր չէ, որ շները միշտ համարվել են մեր ընկերները: Պատմության մեջ հայտնի են շներ, որոնք փրկել են կյանքեր և արժանացել անգամ երկրպագության: Շների հավատարմության մասին լեգենդներ են հյուսվում: Ոչ պակաս հետաքրքիր են այն մարդիկ, որոնք սարսափելի կապվում են իրենց շների հետ ու նրանց նվիրում ողջ իրենց կյանքն ու կարողությունը: Սակայն վերջին միտքն այնքան էլ բնորոշ չէ մեր աստղերին:
Վաղուց ի վեր դելֆինների ընկերասիրության մասին զարմանահրաշ պատմություններ են պատմում: Ըստ հունական մի լեգենդի՝ դելֆինն ամեն օր ծովածոցով մի տղայի էր տանում դպրոց ու հետ բերում: Ստացվել է այնպես, որ տղան հիվանդացել ու մահացել է: Իր փոքրիկ բարեկամին երկար սպասելով` կարոտից մեռել է նաև դելֆինը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել