Image result for ՊղինձՊղնձի գները «մագլցում են» վերև

Հայտնի փաստ է այն, որ ՀՀ տնտեսության վրա լուրջ ազդեցություն ունեն արտաքին գործոնները: Իհարկե, այդ գործոնների ազդեցությունը կրում են բոլոր երկրները, սակայն մեր երկրի վրա առավել մեծ է ազդեցությունը` կապված մեր աշխարհագրական դիրքի և հարևան պետությունների հետ ունեցած հարաբերությունների հետ: Բարեբախտաբար, վերջին շրջանում Հայաստանի տնտեսության մեջ արտաքին հատվածից թելադրված ռիսկերի թուլացման միտում է նկատվում։

Սրան նպաստում են, օրինակ, պղնձի գները, որոնք, չնայած պահպանվող անկայունությանը, երկարաժամկետ հատվածում բարձրացման միտում են ցույց տալիս։ Հոկտեմբերի վերջի համեմատ պղինձը բավականաչափ թանկացել է։ Այժմ դրա մեկ տոննայի գինը տատանվում է 5,5 հազար դոլարի սահմաններում։ Այն դեպքում, երբ տարեսկզբին 4,4 հազար դոլար էր։ Պղնձի թանկացումն, անշուշտ, դրական գործոն է ՀՀ տնտեսության, ինչպես նաև պետական բյուջեի եկամուտների ապահովման համար։

Ինչպես պարզ դարձավ խոշոր հարկատուների վերջին ցուցակից, էժանացման հետևանքով էապես նվազել են ոլորտի ընկերությունների կողմից պետության նկատմամբ կատարած հարկային պարտավորությունները։ Այս խնդիրը ևս կլուծվի, եթե պղնձի գների սանդղակը շարունակի բարձրանալ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել