Картинки по запросу «Գնումների մասին» ՀՀ օրենք«Գնումների մասին» ՀՀ օրենքում կատարվող փոփոխություններով նախատեսվում է պետական գաղտնիք պարունակող գնումների ցանկում ներառել նաև պետական երեք բարձր պաշտոնների՝ ՀՀ նախագահի, ՀՀ ԱԺ նախագահի և ՀՀ վարչապետի համար արարողակարգային ծախսերը: Այս փոփոխությունը բուռն քննարկումների առարկա է դարձել:

Վերլուծաբաններից ոմանք այն կարծիքի են, որ երեք բարձրաստիճան պաշտոնյաների արարողակարգային ծախսերի գաղտնիացումը ռիսկային է, քանի որ չարաշահումների տեղիք կարող է տալ: Սակայն նրանք ուշադրություն չեն դարձնում այն հանգամանքին, որ այդ արարողակարգային ծախսերի գաղտնիացումը արված է անվտանգության նկատառումներից ելնելով և միջազգային պրակտիկայում չկա որևէ դեպք, ըստ որի՝ բարձրաստիճան պաշտոնյաների ծախսերը բաց լինեն:

Պատկերացնելու համար, թե ինչի մասին է խոսքը, նշենք, որ վերը թվարկված պաշտոնյաները հանդիպումներ են ունենում տարբեր երկրների բարձրաստիճան պաշտոնյաների հետ, և կախված այդ երկրների հետ Հայաստանի ունեցած հարաբերություններից՝ կարող է լինել արարողակարգային սուբորդինացիա: Իսկ արարողակարգային ծախսերի թափանցիկ լինելու դեպքում դրանք հասանելի կլինեն ոչ միայն հայ հասարակության և մամուլի համար, այլ նաև մյուս երկրների, այդ թվում և՝ ոչ բարեկամական, որոնք կարող են ծանոթանալ արարողակարգային գնումների ցուցակին, ինչի արդյունքում Հայաստանը կարող է խնդիրներ ունենալ: Սակայն արարողակարգային ծախսերի գաղտնիացումը չի նշանակում, որ այդ ծախսերը պետք է լինեն խելամտության սահմաններից դուրս:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել