Image result for ձյան մաքրման աշխատանքներԵս, իհարկե, քաղաքապետարանից չեմ պահանջում, որ ամեն ձյան փաթիլը օդի մեջ բռնեն ու չթողեն՝ գետնին նստի, քանի որ հասկանում եմ, որ նույնիսկ ամենասուպեր զարգացած երկրներում ձմռան ամիսներին լինում է ճանապարհների և երթևեկության խնդիր, բայց երբ տեսնում ես, որ ձյան փոխարեն քաղաքը ցեխի ու կեղտի մեջ է, ու նույնիսկ փորձ չի արվել այդ ցեխը գոնե կենտրոնական փողոցներից մաքրելու, ապա դա իրոք թերացում է: Առաջին ձյան ժամանակ էլի նորմալ աշխատեցին, բայց դե մենք էլ մեկ անգամով չենք բավարարվում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել