Մինչև 2016  թվականի ավարտը հաշված օրեր են մնացել, և ժամանակն է ամփոփելու արդյունքները։ Ավարտվող տարին նշանավորվել է հայ հասարակությունում մեծ արձագանք ստացած մի շարք իրադարձություններով։ 

Ամփոփելով ավարտվող տարվա արդյունքները` BlogNews.am-ը ներկայացնում է  տարվա կարևորագույն իրադարձությունները: 

1. Ապրիլյան պատերազմ

Խախտելով իրադարձությունների ժամանակային հերթականությունը՝ առաջինը կանդրադառնանք Ապրիլյան պատերազմին: Ընդամենը 4 օր տևած պատերազմը  բոլորի մեջ էլ ինչ-որ բան փոխեց: Մեր ժողովուրդը իր միասնականությամբ ու անկոտրում ոգով ցույց տվեց աշխարհին, որ հայոց հողի տերը ՄԻԱՅՆ հայն է, հայ զինվորը, և մեր պաշտպանությունը մեր իսկ ձեռքերում է:

Հավերժ փառք իրենց կյանքը հայրենիքի խաղաղության համար զոհած մեր հերոս տղաներին:

Image may contain: 2 people

2. «Ավրորա» մրցանակաբաշխություն

Այս տարվա ամենալավ կազմակերպված և տպավորիչ միջոցառումներից մեկը «Ավրորա» մրցանակաբաշխությունն էր: Մրցանակը շնորհվում է Հայոց ցեղասպանությունը վերապրածների անունից և  ի երախտագիտություն նրանց, ովքեր փրկության ձեռք մեկնեցին հայ ժողովրդին: «Ավրորայի» առաջին դափնեկիրը դարձավ Մարգարեթ Բարանկիցեն, ով ստացավ 100 հազար դոլար: Նրա օրինակը ոգեշնչում է մեզնից յուրաքանչյուրին՝ մտածելու, թե ինչ մենք կարող ենք անել հանուն նրանց, ում իրավունքները ոտնահարվում են, և ովքեր մեր աջակցության կարիքն ունեն:

3. Հռոմի պապի այցն առաջին քրիստոնյա երկիր

Միջազգային հանրության ուշադրությունը կրկին ուղղված էր դեպի Հյաաստան: Եռօրյա այցով Հայաստանում էր  Հռոմի Ֆրանցիսկոս պապը: Պապի այցը կրում էր «այց առաջին քրիստոնյա երկիր» կարգախոսը: Այցը հագեցած օրակարգ ուներ և հայ ժողովուրդը դեռ երկար կհիշի այդ պատմական իրադարձությունը:

Картинки по запросу հռոմի պապը հայաստանում

Картинки по запросу հռոմի պապը հայաստանում

4.  Իվետա Մուկուչյանը՝ Եվրատեսիլում

Այս տարի Եվրատեսիլ երգի մրցույթի մեր պատվիրակ Իվետա Մուկուչյանը փայլեց ու տպավորվեց մարդկանց մեջ ոչ միայն իր շքեղ բեմական տեսքով ու երգով, այլև եվրատեսիլյան ասուլիսի ժամանակ իր հնչեցրած մտքերով ու Արցախի «արգելված» դրոշը ծածանելով:

Похожее изображение

Եվրատեսիլը հիշվեց նաև մեկ այլ իրադարձությամբ. Ստոկհոլմի երկնքում ինքնաթիռ երևաց «Ղարաբաղը սիրում է Իվետային» գրությամբ, որի մասին գրեցին միջազգային գրեթե բոլոր կայքերը:

Картинки по запросу արցախի դրոշը ստոկհոլմի երկնքում

5. Հենրիխ Մխիթարյանը տեղափոխվեց «Մանչեսթեր Յունայթեդ»

Հուլիսի 6-ին Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը Դորտմունդի «Բորուսիայից» տեղափոխվեց «Մանչեսթեր Յունայթեդ»։ Նրա տրանսֆերն անգլիական ակումբի վրա արժեցել է ռեկորդային 42 մլն եվրո, որով 27-ամյա ֆուտբոլիստը դարձել է հետխորհրդային տարածաշրջանի երկրների ամենաթանկ ֆուտբոլիստը։

Image may contain: 1 person

6. ՊՊԾ գնդի գրավում

Հուլիսի 17-ի գիշերը՝ ժամը 05.28-ին, Ֆեյսբուքում հետևյալ հայտարարությունն է տարածվում. ««Սասնա ծռեր» խմբավորում. մենք սկսել ենք զինված ապստամբություն, միացե՛ք»: Առավոտը սկսվեց Հայաստանի համար անսովոր լուրով՝ զինված ապստամբություն Երևանում: Այն իրականացվել էր «Հիմնադիր խորհրդարան» շարժման մի խումբ զինյալ անձանց կողմից Էրեբունու ոստիկանության գումարտակի գրավումով: 14 օր ողջ Երևանն ու Հայաստանը, շունչները պահած, հետևում էին ոստիկանության ՊՊԾ գնդի շուրջ ծավալվող իրադարձություններին։ 
Հուլիսի 31-ին խմբի անդամները վայր դրեցին զենքերը և որպես ռազմագերի իշխանություններին հանձնվեցին: Դեպքերի հետևանքով զոհվեց 3 ոստիկան և վիրավորվեցին բազմաթիվ քաղաքացիներ: 

Картинки по запросу պպծ  գունդ

7. Օլիմպիական խաղեր

Հայաստանը ներկայացնում էին 33 մարզիկ` 25 տղամարդ և 8 կին: Սա Հայասատանի օլիմպիական պատմության մեջ թվով ամենաշատ մարզիկներով ներկայացված Օլիմպիական խաղերն էին: Հայաստանը այս Օլիմպիական խաղերում 20 տարվա ընդմիջումից հետո նվաճեց ոսկե մեդալ, ինչպես նաև երեք արծաթե մեդալ:

Картинки по запросу օլիմպիական խաղերում հայաստանը

8. Անկախության զորահանդես և շքերթ 

Սեպտեմբերի 21-ին Երևանի Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ Հայաստանի անկախության 25 ամյակին նվիրված զորահանդես։ Զորահանդեսը որոշակի պատասխան էր ադրբեջանական կողմի շարունակական սպառնալիքներին:

Похожее изображение

9. Կարեն Կարապետյան. նոր վարչապետ Հայաստանում

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 13-ին ստորագրեց Կարեն Կարապետյանին ՀՀ վարչապետ նշանակելու հրամանը: Նորանշանակ վարչապետը «կախարդական փայտիկ» չունի, բայց խոստացել է կոնկրետ քայլեր ձեռնարկել և պայքարել ստվերի դեմ: 

Картинки по запросу կարեն կարապետյան

10. «1000 դրամի» նախագիծ

Բազմաթիվ քննարկումներից և բուռն քննադատություններից հետո ԱԺ-ն ընդունեց ՊՆ նորանշանակ նախարար Վիգեն Սարգսյանի ներկայացրած՝  «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի հատուցման մասին» օրենքի նախագիծը: Նախատեսվում է ստեղծել մարտական գործողությունների ժամանակ զոհված կամ հաշմանդամ դարձած զինծառայողների ընտանիքների աջակցության հիմնադրամ, որին յուրաքանչյուր աշխատող քաղաքացի իր աշխատավարձից ամեն ամիս 1000 դրամ կփոխանցի:

Картинки по запросу վիգեն սարգսյան

11. «Կյանք ու կռիվ»

2016 թվականին էկրան բարձրացած ֆիլմերից ամենաշատը քննարկվեց ու հասարակության կողմից միանշանակ դրական գնահատական ստացավ Մհեր Մկրտչյանի «Կյանք ու կռիվ» ֆիլմը:

Ֆիլմը պատմում է 90-ականների հայ երիտասարդների մասին: Պատերազմը փոխում է նրանց պլանները, կիսատ թողում երազանքները, միևնույն ժամանակ մարտահրավեր նետելով նրանց՝ հաղթահարել սեփական վախերը, մոռանալ սերերն ու մեկնել ռազմաճակատ: Ֆիլմը դիտողներից շատերը նշեցին, որ սա Հայաստանում վերջին տարիներին նկարահանված լավագույն ֆիլմն է:

Картинки по запросу կյանք ու կռիվ ֆիլմը լավագույն

12. Ապագայի հեռուստատեսությունը դառնում է հասանելի

Հոկտեմբերի 31-ից Ucom-ի բաժանորդները հնարավորություն ունեն դիտելու 4 նոր, բացառիկ նախագծեր, որոնք ստեղծվել են հատուկ «Արմենիա Պրեմիում» ալիքի համար: Սա նոր խոսք ու խաղի նոր կանոններ են հեռուստատեսության ոլորտում:

Похожее изображение

Սիրով` BlogNews.am

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել