Microsoft ըկերության հիմնադիր Բիլլ Գեյթսը «Գաղտնի Սանտա» ֆլեշմոբի շրջանակներում բառացիորեն նվերներով ողողեց Ալիսիա անունով մի աղջկա: Ուսումնասիրելով աղջկա սոցցանցերի էջերը՝ Բիլլը նրան մի ամբողջ արկղ տարատեսակ նվերներ է ուղարկել, որոնց մեջ աչքի էին ընկնում Nintendo-ի նախնական հազվագյուտ տարբերակը, Xbox One խաղային համակարգը, խաղերի սկավառակներ, գրքեր, տաք հագուստ՝ Ալիսիայի սիրած հերոսներով և այլն:

«Ես չեմ կարող հավատալ, որ Ձեր Սանտան Ձեզ ոչինչ չի նվիրել անցած տարի: Որպեսզի վերականգնվի Ձեր հավատը, ես որոշել եմ միանգամից մի քանի նվեր անել: Հուսով եմ՝ դրանք քեզ դուր կգան: Ինչպես նաև ես քո անունից հանգանակություն եմ արել Code.org-ում, որպեսզի ավելի շատ ուսանողներ կարողանան ինֆորմատիկա սովորել: Սիեթլից լավագույն բարեմաղթանքներով՝ Բիլլ Գեյթս»,- գրել է միլիարդերը իր նամակում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել