Image result for москва азербайджанцыԱդրբեջանում նոր սկանդալ է։ Միլի Մեջլիսի պատգամավոր, գոյություն չունեցող Ջեբրայիլ-Կուբաթլուի թիվ 120 ընտրարածքից ընտրված պատգամավոր Ասթան Շահվերդիևը, ով, ի դեպ, Իլհամ Ալիևի հարազատ «Յենի Ազերբայջան» կուսակցության անդամ է, մեկնաբանելով մի քանի օր առաջ Բիլյասուվարի շրջանում տեղի ունեցած դեպքերը, որի ժամանակ տեղի էին ունեցել բախումներ Ջաբրայիլից տեղահանվածների և ոստիկանների միջև, վիրավորել է ադրբեջանցիներին։ Նախ՝ պատգամավորը նշել է, որ բողոքողները եղել են թմրամոլներ, հարբեցողներ և իշխանությունից դժգոհ մարդիկ։ Սա հասկանալի է, քանի որ, ով դժգոհ է Իլհամ Ալիևից, թմրամոլ է։ Պատահական չէ, որ ազերի ընդդիմադիրների մեծ մասին ձերբակալելիս նրանց մոտ «հայտնաբերում» են թմրամիջոցներ։ Շահվերդիևը պաշտպանում է պետական գիծը՝ «ովքեր դեմ են Իլհամին, թլրամոլ և հարբեցող են»։ Սակայն մի կողմ թողնելով բողոքավորներին՝ ազերի երեսփոխանը հայտարարել է. «Ռուսաստանում ձևավորվել է շատ վատ կարծիք ադրբեջանական հասարակության մասին։ Դուք գիտեք, թե ինչու է... Ես վերլուծել եմ այն։ Ո՞վ է գնում Ռուսաստան։ Դրանք մեր հասարակության թափթփուկներն են, տականքները, որոնք գնում են աշխատելու շուկաներում. «Ազերի պատգամավորի այս հայտարարությունը բուռն դժգոհությունների և քննադատությունների առիթ է դարձել։ Հիշեցնեմ, որ պաշտոնապես 10 միլիոն բնակչություն ունեցող Ադրբեջանի մոտ 3 միլիոնից ավել քաղաքացիներ գրեթե մշտապես բնակվում են ՌԴ-ում, քանի որ Իլհամ Ալիևի կողմից «Կովկասյան Դուբայ» հռչակած Ադրբեջանը չի կարող կարգին պայմաններ ապահովել իր քաղաքացիներին, որոնք ստիպված են մեկնում արտագնա աշխատանքի։ Ադրբեջանը շատ է սիրում ՀՀ-ն անվանել խոպանչիների երկիր, սակայն մոռացության է տալիս, որ նավթով և գազով հարուստ Ադրբեջանի բնակչության 40-45% հիմնականում բնակվում է արտերկրում՝ ՌԴ-ում, Թուրքիայում, Ուկրաինայում և այլն։
Ըստ ազերի պատգամավոր Շահվերդիևի՝ ՌԴ-ում բնակվող 3 միլիոնից ավել ադրբեջանցիների 95%-ը թափթփուկներ են, քանի որ նրանք աշխատում են շուկաներում և հիմնականում բանջարեղեն են վաճառում։ Երևի Ալիևի մանկլավիկ Շահվերդիևը լավ գիտի, թե ինչ է իրենից ներկայացնում ադրբեջանական սփյուռքը Ռուսաստանում։ Իսկ իմ կողմից հավելեմ, որ Ադրբեջանում մնացած ազերիները ևս ոչնչով չեն տարբերվում ՌԴ-ում բնակվող թափթփուկ-տականքներից, որոնց համար հայ սպանելը հերոսություն է։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել