Artsakhpress.am-ը գրում է.

Իսրայելը հետ է կանչում Սենեգալից եւ Նոր Զելանդիայից իր դեսպաններին՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում բանաձեւ առաջադրելու համար:

Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով այդ երկրի վարչապետի աշխատակազմի պաշտոնական հաղորդագրությունը:

«Իսրայելը հետ է կանչում Սենեգալից եւ Նոր Զելանդիայից իր դեսպաններին՝ խորհրդակցությունների համար»,- ասված է հաղորդագրությունում:

Բացի այդ, վարչապետ Բենիամին Նեթանյահուն ԱԳ նախարարությանը հանձնարարել է չեղարկել Սենեգալին օգնության բոլոր ծրագրերը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել