Մարդը միավորել է ՀՅԴ-ին, փորձում է միավորել նաև ԲՀԿ-ին, ակտիվ է պահում մարզերի բնակիչներին, «լավով» փորձում է հասկացնել Սերժին (որ հետո չասեն՝ Դավիթ գող-գող եկավ, գնաց) ու ամենակարևորը՝ մի քանի անգամ կրկնել է, որ իր կյանքի գնով է իրացնելու հաղթանակը և անգամ կոնկրետ ժամկետ է նշել՝ ապրիլի 9-ը: էս ամեն ինչը նշանակում է ծրագիր չունենալ, իսկ այ որ կանգնում հրապարակում կանտուզիա ստացած մտավոր հետամնացի անունից բաներ ես հայտարարում ու պահանջում վանկարկել դրա անունը, այ սա ծրագիր է: Ախր ո՞նց կարելի է քայլերդ ու անելիքներդ ու դրանց հերթականությունը հրապարակել, որ սաղ իմանան՝ ինչ ես ուզում անել ու դեմդ առնեն, հանկարծակիությունն էլ բացառվի: Կամ՝ ի՞նչ նշանակություն ունի հանրահավաքին հնարավորինս շատ մարդ հավաքելը: Հավաքվեց չէ՞ 2008-ի փետրվարի 26-ին: Հետո՞...

Իրականում Րաֆֆի Հովհաննիսյանը ավելի շատ բան է արել մինչ այժմ ու ավելի շատ հնարավորություններ ստեղծել իշխանափոխության համար, քան 2008-ին Լևոն Տեր-Պետրոսյանն էր անում: Եթե չենք օգնում, գոնե չպետք է փորձել ամեն ինչ անել, որ վարկաբեկվի շարժումը, պետք չի կողքից ինչ ասես ասել, ոնց որ նախընտրական շրջանում էին ձեռ առնում շատերը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել