Օրերս BlogNews-ը հետաքրքրվել է Լուսինե Թովմասյանից՝ ինչպե՞ս է նա պատրաստվում Ամանորին, որտե՞ղ է դիմավորելու և ի՞նչ է կրելու: Պարզվում է՝ գեղեցկուհին Ամանորը Հայստանում չի դիմավորելու. «Որոշել ենք այս տարի Ամանորին ընտանիքով մեկնել ԱՄՆ: Նախապես չէինք պլանավորել, պարզապես բալիկս հիմա այն տարիքում է, որ հնարավոր է հետը երկար ճանապարհ թռչել, ու քանի որ ամուսնուս մայրը, եղբայրը՝ կնոջ հետ, այնտեղ են, որոշեցինք այս անգամ Նոր տարին իրենց հետ դիմավորել:

Ի՞նչ է կրելու Նոր տարվա երեկոյին, Լուսինեն դեռ չի որոշել, ավելի շատ պատրաստվում է աղջկա տարեդարձին, որը դեկտեմբերի 27-ին է, իսկ Նոր տարին մղվել է երկրորդ պլան: Սակայն մանկությունից Լուսինեն մի սովորություն ունի՝ Ամանորը դիմավորել նոր զգեստով: Հագուստի ընտրության հարցում Լուսինեն միայն մի բան է հաշվի առնում՝ այն պետք է սազի: Իսկ գույների ու ձևի հացում ոչ մի սահմանափակում չունի: Դստեր համար Լուսինեն որպես նվեր նշում է մանկական խաղալիքները և խաղալու պարագաները:

Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել