Image result for putin erdoganԻնչպես և սպասվում էր, պնակալեզ և շողոքորթ թուրքերը հիմա կաշիներից դուրս գալով Մոսկվային հավատացնում են, որ իրենք կապ չունեն Անկարայում ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովի սպանության հետ։ Անկարայի քաղաքապետ Մելիհ Գյոքչեքը, մեկնաբանելով դեսպանի սպանության լուրը, հայտարարել է, որ մենք՝ ՌԴ-ն և Թուրքիան, վրեժխնդիր կլինենք նրանցից, ովքեր կանգնած են այս սպանության հետևում. «Մենք վրեժխնդիր կլինենք դեսպանի համար»,- ամպագոռգոռ հայտարարել է Անկարայի քաղաքապետը։ Թուրքիայի մայրաքաղաքի ղեկավարը առաջին թուրք պաշտոնյան էր և Էրդողանի մտերիմը, ով մեկնաբանեց դեսպան Կառլովի սպանությունը։ Մյուս շողոքորթ թուրք պաշտոնյաները իրենց սպասել չեն տա։
Համոզված եմ, որ Կառլովին սպանած ՈՍՏԻԿԱՆԸ Մերթ Ալթընթաշը Էրդողանի կողմից հովանավորվող թուրքական գաղտնի ազգայնական ահաբեկչական կազմակերպություններից մեկի անդամ էր, ինչպես Հրանտ Դինքին սպանած Օգյուն Սամաստը։ Սամաստը սպանել էր Թուրքիայի հայազգի քաղաքացու։ Այդ պատճառով էլ ողջ մնաց և հերոսացվեց։ Իսկ Անկարայում ՌԴ դեսպանին սպանողին ողջ չէին թողնի, ինչը և ի կատար ածվեց։ Դիտավորյալ վերացրին, որ ինչ ուզենան, այդ էլ հորինեն ու «միամիտ» ռուսներին համոզեն, որ դա այդ երիտասարդ ոստիկան-մարդասպանի նախաձեռնությունն է եղել, կամ էլ ամեն ինչ կբարդեն քուրդ «ահաբեկիչների» վրա։
Իսկ իրականում Անկարան ՌԴ-ին հերթական անգամ հասկացրեց, որ նրա մերձավորարևելյան և հատկապես սիրիական քաղաքականությունը բացարձակ Էրդողանին դուր չի գալիս և չի համընկնում նրա նեոօմանական քաղաքականության հետ։ Առաջին անգամ անցյալ տարվա նոյեմբերի 24-ին Էրդողանը Սիրիայի օդային տարածքում խոցեց ռուսական ռազմական ինքնաթիռը։ Դա Անկարայի պատասխանն էր Մոսկվային, որը փորձեց կործանել Էրդողանի ընտանիքի բազմամիլիարդանոց նավթային բիզնեսը ահաբեկչական «Իսլամական Պետության» հետ։ Սակայն Պուտինը ներեց այն։ Հիմա էլ թուրքերը սարսափելի նեղված էին ռուսներից Հալեպի կորստի պատճառով։ Էրդողանը Սիրիայի հյուսիսում գտնվող այդ քաղաքը համարում է թուրքական և չի էլ թաքցնում, որ հավակնություններ ունի Մերձավոր Արևելքի խոշորագույն այդ քաղաքի նկատմամբ։ Սակայն ռուս-սիրիական համատեղ ուժերի կողմից Հալեպի մաքրազերծումը Անկարայի կողմից հովանավորվող ահաբեկիչներից ի չիք է դարձնում Էրդողանի այդ ծրագիրը։ Իսկ Էրդողանի ինքնասիրությունը չի թույլ տալիս «լռել»։ Պետք էր կրկին պատժել և ապտակել Մոսկվային և, որքան հնարավոր է, ավելի ՑԱՎՈՏ։ Պատիժը չուշացավ։ Եթե անցյալ տարի Ամանորին ընդառաջ թուրքերը կործանեցին ռուսական ինքնաթիռը և սպանեցին օդաչուներից մեկին, ապա այս տարի Վ.Պուտինին մի այլ «նվեր» մատուցեցին՝ սպանեցին Թուրքիայում ՌԴ դեսպանին։ Էրդողանը համոզված է, որ եթե ռուսը մեկ անգամ ներել է, ապա հիմա էլ կների։
Մի ժամանակ ռուս զբոսաշրջիկները չեն գնա Անթալիա և Բոդրում, թուրքական լոլիկները չեն վաճառվի ռուսաստանյան քաղաքների շուկաներում, բայց հետո ամեն ինչ կկարգավորվի։ Մոսկվան հատուկ թուլություն է ցուցաբերում թուրքերի նկատմամբ։ 
Հ.Գ. Արդեն Մոսկվայում հնչում են կարծիքներ, որ դեսպան Կառլովի սպանությունը կազմակերպել են նրանք, ովքեր ցանկանում են բախել Անարային և Մոսկվային։ Այդ կարծիքին է ռուսաստանցի սենատոր Ֆրանց Կլինցեվիչը։ Սույն երեսփոխանը գտնում է, որ այս ամենի հետևում կանգնած են «Ջաբհաթ ալ-Նուսրան» կամ «ԻՊ»-ը։ Հետաքրքիր է, իսկ Կլինցեվիչը չգիտի՞, որ այդ ահաբեկչական կազմակերպությունների և հատկապես ԱՌԱՋԻՆԻ հիմնադիրներից և հովանավորներից մեկը հենց Էրդողանն է։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել