EXCLUSIVE

«Կայարան» հեռուստասերիալի գլխավոր հերոսուհին՝ Արփին, հեռուստադիտողների սիրելին դարձավ ֆիլմի առաջին իսկ  սերիայից:  Աղջկա՝ դաժան, անարդար ու տառապանքով  լի ճակատագիրը շարունակում է մնալ սերիալասերների մտահոգության թիվ մեկ խնդիրը:

Միշտ տխուր, դժբախտ ու լացած աչքերով Արփին՝ նույն ինքը Քրիստինա Կույումչյանը, սակայն, իրական կյանքում շատ կենսուրախ ու երջանիկ աղջիկ է, ում հետ BlogNews.am-ը օրերս զրուցել ու փորձել է պարզել՝ արդյոք փոխվել է երիտասարդ աղջկա կյանքը սերիալային ճանաչումից հետո:

«Իմ կյանքը էապես չի փոխվել, միայն պատասխանատվությունն է ավելացել»: Այն հարցին, թե արդյոք իր խաղացած կերպարն իր հետ ունի ընդհանրություն, Քրիստինան պատասխանեց. «Բարեբախտաբար, ոչ: Ես ապրում եմ լեցուն, ուսանողական հետաքրքիր կյանքով ու պարզապես տխրելու ժամանակ չունեմ»: 

Քրիստինայի հետ զրույցում փորձեցինք պարզել նաև մեր ունեցած այն տեղեկության հավաստիությունը, համաձայն որի՝ Քրիստինան նախքան «Կայարանում» նկարահանվելը Զվարթնոց միջազգային օդանավակայանում որպես բորտ-ուղեկցորդուհի է աշխատել:

«Այն, որ աշխատել եմ Զվարթնոց միջազգային օդանավակայանում, ճշմարիտ է, բայց ոչ որպես բորտ-ուղեկցորդուհի: Աշխատել եմ ուղևորների սպասարկման բաժնում»,- մեզ հետ զրույցում ասաց Քրիստինան:

Զրուցեց՝ Արմինե Հայրապետյանը

լուսանկարները՝ դերասանուհու անձնական արխիվից

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել