Որտեղ կդիմավորեն Ամանորը արքայազն Ուիլյամը և Քեյթ ՄիդլթոնըSlaq.am-ը գրում է.

Արքայազն Ուիլյամը և դքսուհի Քեյթ Միդլթոնը որոշել են այս տարի հեռանալ Սանդրինգեմ շքեղ կալվածքում Ամանորը նշելու ավանդույթից և մեկնել Քեյթի՝ Բերքշայր գյուղում ապրող միլիոնատեր ծնողների մոտ: Տունը, որտեղ զույգը կդիմավորի Նոր տարին, մոտ 4,7 մլն ֆունտ ստերլինգ արժե, հայտնում է Joinfo.ua-ն:

Այս տարի Քեյթը և Ուիլյամը որոշել են այցելել դքսուհու ընտանիքին, քանի որ նա շատ է սիրում իր ծնողներին և շատ կկարոտի, եթե Նոր տարին իր հարազատների հետ չդիմավորի: Առավելևս, որ առանձնատունը, որտեղ ապրում է նրա ընտանիքը, շատ հարմար է ընտանեկան հանգստի համար. այնտեղ կան հավեր, սագեր և այլ կենդանիներ, որոնց երեխաները շատ են սիրում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել