«Իրատես» թերթը գրում է.
«ՀՀԿ կանանց սկսել է նյարդայնացնել, որ մամուլը պարբերաբար գրում է իրենց ներքին կռվշտոցների մասին։ Իրականությունից, սակայն, չեն փախչի։ Այս օրերին իշխող կուսակցության խորհրդարանական կանանցից ամեն մեկը սեփական գլխի ճարն է տեսնում, «մարդ մեջ գցում», մեկը մյուսի վրա նեղ շրջանակում ցեխ շպրտում, հետո էլ դժգոհում, թե ինչու է մամուլը գրում այդ մասին։

 Իշխանական աղբյուրի պնդմամբ, կանանց հարցը շատ լուրջ է ՀՀԿ-ում, հերիք չէ «պաշար» չունեն, եղածներն էլ իրենց չեն արդարացնում։ ԱԺ-ում աշխատած ՀՀԿ-ական կանանց ՕԳԳ-ն գնահատելու ժամանակն է, և հենց սա էլ վրդովել է նրանց անդորրը։ Մեր տեղեկություններով մի քանիսի մասին արդեն հստակ դիրքորոշում կա, որոնցից մեկն էլ Կարինե Պողոսյանն է՝ Հովիկ Աբրահամյանի զարմուհին։ Վերջինս հաջորդ խորհրդարանում չի լինելու։ Հովիկ Աբրահամյանի շնորհիվ ՀՀԿ ցուցակ «խցկված» տիկնոջ հարցը լուծվել է հօգուտ խորհրդարանի»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել