Միշել և Ռոսս Հյուները, ովքեր ապրում են իռլանդական Դրիխադ-Նուա քաղաքում, իրենց աշխարհի ամենաերջանիկն են զգում:

Նրանք մի քանի տարի է, ինչ ամուսնացած են, շատ երջանիկ են և դաստիարակում են իրենց երկու երեխաներին:

Վերջերս նրանք մի հաճելի լուր իմացան՝ Միշելը նորից հղի է, և երջանիկ ընտանիքը սկսեց պատրաստվել երրորդ երեխայի ծնունդին:

Բայց մի ակնթարթում ամեն ինչ փլուզվեց:

   

Աշխատանքի գնալու ճանապարհին Միշելը սուր ցավ զգաց որովայնում:

Սկզբում նա վանում էր իրենից վատ մտքերը, բայց հագուստի վրա արյան հետք նկատելով՝ նա շտապեց բժշկի մոտ:

Բժշկական հետազոտությունները հաստատեցին վատթարագույնը:

Միշելը կորցրել էր երեխային…

Կնոջը տվեցին հղիությունն ընդհատող դեղորայք:

Բայց լրացուցիչ հետազոտությունները ցույց տվեցին, որ արգանդում դեռ մնացել են արյան գնդիկներ, որոնց հեռացման համար անհրաժեշտ էր վիրահատական միջամտություն:

Բժիշկներն ապշեցին, երբ վիրահատությունից առաջ վերջնական հետազոտության ժամանակ լսեցին երեխայի սրտխփոցը:

Միշելը դեռ հղի էր:

Պարզվեց, որ Միշելն ի սկզբանե կրել է երկվորյակների, և նրանցից միայն մեկն է մահացել:

Մահացած երեխայից մնացած արյան գնդիկները «թաքցրել էին» երկրորդ բալիկին ուլտրաձայնային հետազոտության ժամանակ:

Բայց թե ինչպես է հաջողվել երկրորդ փոքրիկին ողջ մնալ հղիությունն ընդհատող դեղահաբերն ընդունելուց հետո, հանելուկ է մնում:

Արդյունքում Միշելն ունեցավ առողջ և ամուր աղջիկ, ում Մեգան անվանեցին:

Իրենց հետ կատարվածը նրանք որպես հրաշք ընդունեցին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել