Lurer.com-ը գրում է.

Համացանցում հրապարակել են պանորամային տեսանյութ, որը նկարահանվել է Քրիստոսի ծննդյան բազիլիկայում՝ Բեթղեհեմի եկեղեցում, որը, ըստ լեգենդի, կառուցվել է Հիսուս Քրիստոսի լույս աշխարհ գալու վայրում: Հոլովակը զետեղված է YouTube-ի Caters Clips ալիքում:

Ինչպես գրում է Daily Mail-ը, դիտողների համար տեսաէքսկուրսիան անցկացնում է Դենի Հերմանը: Տեսագրությունը աստվածաշնչյան պատմությունների էկրանավորված հոլովակների շարքի բաղկացուցիչ մասն է, որոնք ստեղծել Է ռեժիսոր Փերի Թեոն:

«Սա Սուրբ հողի ամենասրբազան վայրերից մեկն է»,- ասել է Հերմանը: Թեոն, իր հերթին, նշում է, որ հոլովակը կարեւոր կլինի ոչ միայն քրիստոնյաների, այլեւ այն մարդկանց համար, որոնք հետաքրքրվում են պատմությամբ, ճարտարապետությամբ կամ աշխարհագրությամբ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել